Բուսակերությունը հիվանդաբեր է


Մի շարք հետազոտությունների ու փորձերի արդյունքում բրիտանացի գիտնականները եզրահանգել են, որ իսպառ հրաժարվելով մսից ու լիովին բուսակերության անցնելով` մարդն անուղղելիորեն վտանգում է սեփական առողջությունը:

Միսը պարունակում է կենդանական սպիտակուց և օրգանիզմին անհրաժեշտ բազմաթիվ այլ տարրեր, որոնք չկան այլ մթերքներում: Եվ գիտափորձերը ցույց են տվել, որ բուսակերության սննդակարգով ապրողները նիհարում են մինչև 4,5 կգ: Ոմանք դա կարող են համարել առավելություն կամ ցանկալի արդյունք, բայց… Մսից հրաժարվողների մոտ շուտով մարսողական և նյութափոխանակության լուրջ խնդիրներ են ծագում, ինչի հետևանքով փոխվում է աղիների միկրոֆլորան: Իհարկե` ոչ ի նպաստ օրգանիզմի: Ավելին, եթե իր սխալը գիտակցած բուսակերը որոշի նորից միս ուտել, ապա շատ ավելի լուրջ խնդիրներ կունենա. օրինակ` ստամոքսի խոց և այլն: