Ինչո՞ւ հատկապես շիկահերները


Չգիտես ինչու, բայց տղամարդիկ գերազանցապես նախապատվությունը տալիս են շիկահեր կանանց: Համարվում է, որ նրանց դեմքերն ավելի քնքուշ են, դիմագծերն` ավելի նուրբ: Բաց գույնի մազերն, իսկապես, մեղմացնում են դեմքի արտահայտությունն ու դիմագծերը և փոքրիկ երեխաներ հիշեցնում: Հետևաբար` շիկահերն ավելի մեղմաբարո, բարի, հանդուրժող է թվում:

Ենթագիտակցական մակարդակում մազերի սպիտակ գույնը զուգորդվում է մաքրության և անապականության, մասամբ նաև` թուլության հետ: Թերևս այդ պատճառով տղամարդիկ նրանց կողքին իրենց ավելի առնական ու ուժեղ են զգում:

Այսուհանդերձ, ինչո՞ւ են տղամարդիկ նախընտրում շիկահերներին: Իրականում դրա պատճառը հորմոններն են:

Բնածին շիկահերների արյան մեջ ավելի շատ են էստրոգենները (կարևորագույն հորմոն կնոջ օրգանիզմում): Մի կողմից դրանք պատասխանատու են կնոջ պտղաբերության համար, մյուս կողմից` որքան շատ են էստրոգենները, այնքան փոքր է մաթեմատիկական տրամաբանությունը, արագ ընկալման ունակությունը: Ահա թե ինչու այսքան տարածուն են շիկահերների դմբոյության մասին անեկդոտները:

Ոչ մեկի համար նորություն չէ, որ տղամարդկանց մեծ մասն իրեն ավելի խելացի, ուժեղ և ինքնավստահ է զգում միտումնավոր կերպով իրեն հիմար ներկայացնող կամ ի բնե ոչ խելացի կանանց կողքին: Նաև` շիկահերները զուգորդվում են անփորձ աղջնակների հետ, ովքեր ավելի մատչելի են և որոնց հետ առնչվելը շատ ավելի հեշտ է: