1 ՀԱՐՑ


 

Վերջերս ստացված տեղեկատվության համաձայն, Թուրքիայում կարծես ցանկանում են նոր սահմանադրություն ընդունել: Ի՞նչ խնդիր են ուզում այդպիսով լուծել թուրքերը, և նոր սահմանադ րությունը հնարավոր ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայ-թուրքական հարաբերություններում: Հարցին պատասխանում է թուրքագետ Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ:

- Չեմ կարծում, թե նոր սահմանադրության ընդունումը որևէ ազդեցություն կունենա հայ-թուրքական միջպետական հարաբերությունների վրա: Սահմանադրության խնդիրը կապված է ներքին թուրքական զարգացումների հետ: Թուրքիայի ղեկավար շրջանակները կարծես փորձում են պատրանք ստեղծել, թե ցանկանում են նոր սահմանադրությունում ավելի մեծ տեղ տալ կրոնական և ազգային փոքրամասնություններին ու նրանց իրավունքներին: Հնարավոր է` հետապնդվող նպատակը քաղաքական է: Թուրքիայում իշխող` «Արդարություն և զարգացում» իսլամամետ կուսակցությու նը չի համարում, որ քեմալական Թուրքիայի հանրապետությունը լիովին արտահայտում է իր գաղափարները: Այս նոր սահմանադրությամբ նրանք ուզում են քեմալականներից իրենց տարանջատու մը հասցնել տրամաբանական ավարտին. նոր սահմանադրությամբ ցանկանում են հաստատել, որ ստեղծվում է Թուրքիայի նոր հանրապետություն` իրենց ղեկավարությամբ:

Նոր սահմանադրությունը մեծ աջակցություն ունի վարչապետ Էրդողանի կողմից, որը, եթե հավատանք ստացվող տեղեկատվություններին, ձգտում է այդ փաստաթղթում ամրագրել, որ Թուրքիայում պետք է տեղի ունենան նախագահի ուղղակի ընտրություններ: Եվ Թուրքիայի կառավարման համակարգը պետք է փոխվի` ավելի նմանվելով ԱՄՆ համակարգին: Իսկ նախագահի պաշտոնում նա տեսնում է իրեն: Այս պարագայում Էրդողանը հետապնդում է եսասիրական նպատակներ. ինչպես Աթաթուրքը 1923 թ. ստեղծեց Թուրքիայի հանրապետությունը, այնպես էլ Էրդողանը հույս ունի, որ մինչև 2023 թ. ինքն արդեն կլինի նոր Թուրքիայի հանրապետության հիմնադիրը:

Ա. Դ.