ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


 

 

ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2012թ.

Շատ լավ ամիս է` ամեն տեսակի ձեռնարկման համար: Ընդհուպ մինչև նոր բիզնես սկսելու կամ խոշոր ներդրումներ կատարելու համար: Նույնը և` անձնական կյանքում: Սեպտեմբերին աստղերը բարեհաճ են ինքնուրույն, վառ անհատականություն ունեցող մարդկանց համար: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ` համոզմունքների ու նախասիրությունների առնչութ յամբ: Աշխարհաքաղաքական լարվածությունը կարող է հասնել բարձրակետին, ինչը հղի է զինված բախումներով: Բնությունը ևս տհաճ անակնկալներ գուցե մատուցի` հրդեհներ, երկրաշարժեր:

ԽՈՅԵՐ.

ՍԵՐԸ. Դուք մի կողմ եք նետել բոլոր նախապաշարմունքները և պատրաստ եք ձեր զուգընկերոջն ընդունել այնպես, ինչպիսին նա կա. չէ՞ որ իսկապես սիրում եք նրանք: Շատ հարմար ժամանակ է` ընտանիք կազմելու:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Չնայած ձեզ նախանձողների չարագուշակ կանխատեսումներին` նախկինի նման դուք «մեկ գլխով» բարձր եք նրանցից և շարունակում եք գործնական առաջընթաց ապրել: Բոլոր կարևոր որոշումներն ընդունում եք ինքնուրույնաբար:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Այս ընթացքում հիվանդություններ չեն սպասվում, բայց մի´ մոռացեք պահպանել հիգիենայի կանոնները` տհաճություններից խուսափելու համար:

Առավել հաջողակ օրերը` 8, 12, 20, 22, 27, 28.

ավելի զգույշ եղեք 1-ին, 7-ին, 16-ին, 23-ին, 25-ին, 30-ին:

ՑՈՒԼԵՐ.

ՍԵՐԸ. Դուք բռնակալ եք դարձել` շատ պահանջկոտ և մանրախնդիր: Ժամանակն է մտածել գոնե սիրելի մարդկանց հետ հարաբերությունների մասին` քանի դեռ լուրջ բախում տեղի չի ունեցել:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Հզոր ներուժ ունեք, մեծ եռանդ: Այս ամիս բոլորին կապացուցեք ձեր արժեքը: Կարևորը` որ դա նկատելի կլինի ղեկավարությանը:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Զգուշացեք մրսելուց և վնասվածքներից:

Առավել հաջողակ օրերը` 4, 8, 13, 21, 23, 25.

ավելի զգույշ եղեք 1-ին, 7-ին, 11-ին, 15-ին, 24-ին, 30-ին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ.

ՍԵՐԸ. Ձեր հարաբերությունները սպառել են իրենց. մարել է ձգողականությունը սիրելիի հանդեպ: Փորձեք գտնել ճիշտ բառեր` զուգընկերոջն ազնվորեն դա խոստովանելու, այլ ոչ թե խաբեք նրան:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Ինքնուրույն գործող Երկվորյակներն առաջընթաց կունենան, իսկ միավորումներում աշխատողները վարկաբեկվելու վտանգ ունեն:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Խնդիրներ կծագեն ստամոքսի հետ կապված. անուշադրության մատնելու դեպքում լուրջ հետևանքներ կարող են ծագել:

Առավել հաջողակ օրերը` 2, 7, 11, 13, 22, 26.

ավելի զգույշ եղեք 4-ին, 6-ին, 17-ին, 21-ին, 24-ին, 30-ին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ.

ՍԵՐԸ. Հարաբերությունների ժամանակավոր դադարը ձեր օգտին է: Հիմա դուք ժամանակ ունեք վերաիմաստավորել ձեր կապը, հասկանալ, թե ինչը ձեզ համար ձեռնտու չէր և կողմնորոշվել` թե ինչ է ձեզ պետք:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Համախոհների ու գործընկերների հուսալի աջակցությունը ձեզ կօգնի` դուրս գալ ֆինանսական բարդ իրավիճակից: Առաջընթացի համար ժամանակը հարմար չէ. բավարարվեք գոնե ծրագրածն իրականացնելով:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Խնդիրներ կծագեն նյարդային կամ ներծորող (էնդոկրին) համակարգերի հետ: Հնարավոր է նաև նյութափոխանակման խանգարում, գլխացավեր և միգրեն:

Առավել հաջողակ օրերը` 4, 9, 18, 22, 25, 27.

ավելի զգույշ եղեք 1-ին, 12-ին, 14-ին, 16-ին, 20-ին, 24-ին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ.

ՍԵՐԸ. Բուռն կյանքը մի փոքր դադար կառնի: Բայց պատրաստ եղեք. ձեզ կարող են փորձության ենթարկել` ավելի բարձր վարձատրվող պաշտոն առաջարկելուց առաջ: Սադրանքի չենթարկվելու համար` կշռադատեք ամեն քայլը:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Ամիսը շատ արդյունավետ է Առյուծների համար: Նրանք վերջապես լիովին կհստակեցնեն անելիքներն ըստ կարևորության և կընթանան դեպի նոր հաջողություններ:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Պաշտպանեք օրգանիզմը մրսածությունից: Առանձնապես խոցելի են կոկորդն ու նշագեղձերը: Հնարավոր են նաև բորբոքումներ ու այրվածքներ:

Առավել հաջողակ օրերը` 5, 8, 11, 21, 25, 27.

ավելի զգույշ եղեք 6-ին, 10-ին, 12-ին, 19-ին, 23-ին, 29-ին:

ԿՈՒՅՍԵՐ.

ՍԵՐԸ. Դուք ձգտում եք ազատ հարաբերությունների, բայց ձեր զուգընկերը չափից ավելի խանդոտ է: Ու հենց դա էլ մշտական տարաձայնությունների ու վեճերի առիթ է դառնում: Հիմա ամենահարմար պահն է` վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու կամ բաժանվելու:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Գործերը շատ լավ են: Ձեր աշխատանքը գնահատվում է և բավարարում է համարձակությունը` կտրուկ և հանդուգն գործելու: Դա արդարացված է աշխատանքի արդյունքով, որն աննկատ չի մնում:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Հարկ է երկյուղել անզգուշության հետևանքով վնասվածքներից: Ձերբազատվեք նաև կասկածամտությունից:

Առավել հաջողակ օրերը` 1, 3, 13, 14, 18, 25.

ավելի զգույշ եղեք 4-ին, 12-ին, 15-ին, 24-ին, 27-ին, 29-ին:

ԿՇԵՌՔՆԵՐ.

ՍԵՐԸ. Ձեր կյանքում կհայտնվի 3-րդ մարդը (սիրած կամ սիրուհի), ով նոր հույզեր ու ապրումներ կբերի: Նրա գոյությունը ձեզ հաճելի է, բայց կծագի սիրային եռանկյունին լուծելու խնդիրը:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Առկա իրավիճակը ձեզ համար շատ հարմարավետ է և չեք ուզում այն փոխել: Սակայն նոր առաջարկություններ կստանաք, ավելի ազդեցիկ աշխատանքի անցնելու հնարավո րություն կծագի: Բայց լավ կշռադատեք` արժե՞ արդյոք երկնքում արագիլ որսալ:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Զգուշացեք թիկունքի ցավերից, նյարդային լարումներից:

Առավել հաջողակ օրերը` 8, 12, 17, 19, 27, 29.

ավելի զգույշ եղեք 7-ին, 11-ին, 14-ին, 18-ին, 21-ին, 25-ին, 28-ին:

ԿԱՐԻՃՆԵՐ.

ՍԵՐԸ. Ձեր զուգընկեր(ուհի)ներին փոխում եք թաշկինակի պես ու շարունակում եք որոնել այն միակին, ում չեք դավաճանի: Բայց չեք նկատում, որ այդ միակը ձեր կողքին է, ու դուք ճանաչում եք նրան:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Խիստ կարգապահությունը, ենթակայությունը, աշխատանքային կարգուկանոնը ձեզ համար չեն: Ահա թե ինչու շատ Կարիճներ ձգտում են սեփական բիզնեսն ունենալ:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Այս ամիս արժե, որ ընդհանուր բուժզննման ենթարկվեք: Հնարավոր են խնդիրներ` վահանաձև գեղձի հետ:

Առավել հաջողակ օրերը` 7, 13, 20, 23, 26, 30.

ավելի զգույշ եղեք 6-ին, 9-ին, 14-ին, 17-ին, 24-ին, 28-ին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ.

ՍԵՐԸ. Ձեր խանդն անցնում է բոլոր սահմանները: Եթե նախկինում կարողանում էիք զսպել ձեզ, ապա հիմա տրվել եք զգացմունքներին: Պատճառը թերևս ձեր անձի հանդեպ անվստահութ յունն է:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Շրջապատում ձեզ համարում են անփոխարինելի աշխատող, ու դա թևավորում է ձեզ. պատրաստ եք աշխատել օր ու գիշեր: Բայց երբեմն էլ ձեր անձը հիշեք:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Կանհանգստացնեն հոդերը, մանավանդ ծնկի հատվածում: Սա վերաբերում է հատկապես մարզիկներին, ովքեր արդեն ունեն նման խնդիրներ:

Առավել հաջողակ օրերը` 2, 3, 11, 18, 24, 25.

ավելի զգույշ եղեք 2-ին, 10-ին, 14-ին, 21-ին, 23-ին, 30-ին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ.

ՍԵՐԸ. Ընտանիք չունեցող Այծեղջյուրները կարող են սիրային հարաբերությունները փոխարինել ամուսնությամբ. ամուսնացածները կորոշեն երեխա ունենալ: Սիրախաղերի սիրահարները ժամանցի նոր թեկնածուներ կգտնեն:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Ընտրության առջև եք. ո՞ր ոլորտում փորձել ուժերը: Չեք սխալվի, եթե ընտրեք գովազդային բիզնեսը և ինտերնետային տեխնոլոգիաները:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Ավելի զուսպ եղեք ձեր ցանկություններում: Վնասակար սովորույթների հետևանքներն արդեն ճաշակել եք` հիվանդությունների տեսքով, ու հիմա նոր տկարության շեմին եք:

Առավել հաջողակ օրերը` 1, 5, 13, 16, 21, 29.

ավելի զգույշ եղեք 4-ին, 7-ին, 9-ին, 12-ին, 20-ին, 28-ին:

ՋՐՀՈՍՆԵՐ.

ՍԵՐԸ. Անտարբերությունն ու ինքնամփոփությունը նոր բախումների առիթ կդառնան: Հավանաբար ձեր սիրելիին ինչ-որ բան պետք է խոստովանեք (սեր, կամ ինչ-որ զանցանք): Մի´ հետաձգեք. հիմա ամենահարմար ժամանակն է:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Գործունեության շատ դժվար ժամանակ է. բայց Ջրհոսներին կօգնի ճիշտ կողմնորոշվելու և բախումներից խուսափելու ունակությունը:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Հնարավոր է սեռական ակտիվության թուլացում, որը պայմանավորված է աշխատանքային կամ ընտանեկան խնդիրներով:

Առավել հաջողակ օրերը` 2, 6, 17, 19, 24, 27.

ավելի զգույշ եղեք 4-ին, 7-ին, 9-ին, 18-ին, 23-ին, 26-ին:

ՁԿՆԵՐ.

ՍԵՐԸ. Ձկների համար ռոմանտիկ տրամադրությունների ժամանակն է: Հաճույք եք ստանալու սիրելիներին անակնկալներ մատուցելով, մշակութային օջախներ հաճախելով:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Ներկայիս ձանձրալի, միապաղաղ գործը փոխարինելու եք ավելի աշխույժ` արագ կողմնորոշվել պահանջող, ճամփորդելու հնարավորություն ընձեռող գործունեությամբ:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Ձկների հիմնախնդիրը գերհոգնածությունն է, անքնությունը և բացահայտ տկարությունը: Հնարավոր են ճնշման կամ անոթային խնդիրներ:

Առավել հաջողակ օրերը` 5, 9, 14, 20, 24, 30.

ավելի զգույշ եղեք 4-ին, 6-ին, 17-ին, 21-ին, 28-ին: