Դիտողություններ` նկատվելու համար


Ռոբերտ Քոչարյանի` հետզհետե ավելի տեսանելի դարձող ակտիվությունն այլևս դժվար է ինչ¬ինչ համընկնումների կամ պատահականությունների վերա·րել£ Այնուամենայ նիվ, «Մեդիամաքս» ·ործակալությանը տված հերթական հարցազրույցում, որը նախորդ շաբաթվա ներքաղաքական կյանքի ·լխավոր իրադարձություններից մեկը դարձավ, կարևոր մի մանրամասն պակասում էր. չկար այն հայտարարության որոշակի ձևակերպումը, որը քաղաքական վերադարձի կոնկրետ ժամկետ էր սահմանելու... Ինչ խոսք, չի բացառվում, որ նման հայտարարություն, որպես այդպիսին, երկրորդ Նախա·ահն այդպես էլ չհնչեցնի` վստահ, թե իր ներկայությունն այլևս անհնար է չնկատել£ Այս տրամաբանությամբ, եթե նույնիսկ «Մեդիամաքսի» հարցազրույցում այդ թեման շոշափվեր, ապա մի·ուցե այն արդեն ինչ¬որ առումով ուշացած կհամարվեր£ Սակայն խնդիրը բոլորովին էլ վերադարձի խոստման դուրսկորզմամբ չի սահմանափակվում... Ավելին, կարելի է կարծել, թե պարբերաբար տարածվող հարցազրույցները հենց շարունակվող անորոշության ու մոտավորության հետևանք են£ Այնպես է ստացվել, որ ժամանակ առ ժամանակ նախկին Նախա·ահն իր պարտքն է դարձրել այս կամ այն հարցի շուրջ սեփական տեսակետները ներկայացնել£ Նման իրավունք իհարկե ունի ցանկացած քաղաքացի£ Եվ եթե հաշվի առնենք, որ ·ոնե այս պահին կար·ավիճակի առումով Ռ. Քոչարյանը նույնպես շարքային քաղաքացուց չի տարբերվում, ապա կարելի է նույնիսկ նրա տեսակետները չկարևորել£ Բայց անկանխատեսելիությունն ու այդ կար·ավիճակի փոփոխման հեռանկարը, ինչը հանրությունը` վտան·ների, քաղաքական շրջանակները` նոր մրցակցության ու նոր ցնցումների պատկերացումներով են ընկալում, ստիպում է անտարբեր չմնալ նման հարցազրույցների հանդեպ£ Արդյունքում` նման ակտիվ բռնկումներին հաջորդող լարված իրավիճակները սկսում են նաև վտան·ավոր դառնալ£ Եվ հետաքրքիրն այն է, որ տվյալ պարա·այում հանրության համար երկրորդական է, եթե չասենք` ընդհանրապես չի կարևորվում, թե հերթական հարցուպատասխանի համար հատկապես ինչ թեմա է ընտրվում£ Եթե ·ոնե այդպես լիներ, ապա քաղաքական ուժերը հաստատ ավելի անլուրջ կվերաբերվեին նման հրապարակումների անցանկալի հետևանքներին£ Դիցուք, վերջին դեպքում Ռ. Քոչարյանը քննադատում է իշխանության տնտեսական քաղաքականությունը` ապացուցած լինելու համար, թե իբր իր տասնամյա պաշտոնավարման շրջանում ամեն ինչ շատ ավելի լավ է եղել£ Ասվածում, իհարկե, ճշմարտության հատիկներ կարելի է ·տնել£ Չէ՞ որ տնտեսական ճ·նաժամը երկրորդ նախա·ահից հետո մուտք ·ործեց Հայաստան, և այս պարա·այում ցանկացած համեմատություն վերջինիս օ·տին կարող է խոսել£ Սակայն ներկայացված ինքնա·նահատանքն առնվազն ժամանակավրեպ է... Նման հարցազրույց եթե ·ոնե 8-10 ամիս առաջ շրջանառվեր, ապա ·ուցեև 18 տոկոսանոց տնտեսական անկման ֆոնին այն ավելի ընկալելի թվար£ Ու նաև այս առումով հարցազրույցն ի սկզբանե չի կարող նպատակին ծառայել, քանի որ մեր հանրապետությունը նույնպես արդեն ոչ միայն ճ·նաժամի հաղթահարման ու տնտեսական աճի մասին է հայտարարել, այլ նաև հեռու չի թվում այն օրը, երբ քոչարյանական ժամանակների վիճակա·րական ցուցանիշները մինչև ան·ամ ·երազանցված կլինեն£ Այնպես որ, Ռ. Քոչարյանի պնդումները ոչ այլ ինչ են, քան մեր ժամանակներում սովորական դարձած մերկապարանոց քննադատության նոր օրինակներ£ Բացի վերոնշվածից` շաբաթվա ներքաղաքական ակտվությունը բարձր պահած հարցազրույցը, բնականաբար, քաղաքական ենթատեքստեր նույնպես ունի£ Դժվար չէ նկատել ոչ այնքան հեռահար հաշվարկը, ինչն ընկած է քոչարյանական ·նահատականների հիմքում... Նախ ընդ·ծենք, որ ամեն մի նման առիթից հետո կատարյալ խառնաշփոթ է սկսվում հատկապես արմատականների ճամբարում£ ՀԱԿ¬ը, որի քարոզչամեքենան, ինչպես հայտնի է, բոլոր ժամանակներում իր բարձրության վրա է եղել, քննադատության սլաքն անմիջապես երկրորդ Նախա·ահի դեմ է ուղղում£ Եվ բավական է նման կցկտուր և անհեթեթ մի հրապարակում, որպեսզի Կոն·րեսի մարտական ակտիվությունն իսկույն ևեթ վերական·նվի£ Իսկ այս ամենը որքան էլ հաճախ կրկնվի, այնուամենայնիվ, պարբերական դարձող դիմակների պատռման տեսարաններն իրենց հետաքրքրությունը չեն կորցնում£ Մասնավորապես վերջին դեպքում ոչ անհայտ Հ. Բա·րատյանը շտապեց հայտարարել, թե քոչարյանական էլիտարաշինությունները նրան 8.000 տոկոսի մաքուր շահույթ են ապահովել... Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա երկրորդ Նախա·ահի հարցազրույցներին կոալիցիայում մեծամասամբ անտաբերությամբ են վերաբերվում£ Եվ նման իրավիճակում ավելի լավ է նկատվում, որ այսպես, թե այնպես` առաջին ու երկրորդ Նախա·ահներին ՀՀԿ¬ն միևնույն հարթության վրա է ընկալում£ Թեև դատելով կոն·րեսամերձ ·ործիչների ելույթներից, Ռ. Քոչարյանի հետ իրենք ներկայացվող հարթության վրա միաժամանակ չեն կարող «տեղավորվել»£ Հենց այդ նպատակով է քարոզչամեքենայի ամենասիրելի թեման արտահերթ ընտրություններին ու 2-րդ և ·ործող Նախա·ահների միջև հակասություններ լինել¬չլինելուն է վերաբերում£ Եվ կամ` հակառակ հերքումներին, ԲՀԿ¬ն մշտապես որպես Ռ. Քոչարյանի սիրելի կուսակցություն է ներկայացվում, իսկ ՀՀԿ¬ից ու ՕԵԿ¬ից Սերժ Սար·սյանին հաջորդ ընտրություններում սատարելու հայտարարություններ ու հավաստիացումներ են ակնկալվում հենց այսօր և այլն£ Անտեսվում է նույնիսկ ժամանակային հեռավորության խնդիրը. այն, որ հերթական ընտրություններին դեռ 2-3 տարի սպասել է պետք£ Իսկ մտացածին պնդումների փորձարկմանը ոչ միայն ժամանակն է խան·արում, այլ նախևառաջ այն իրողությունը, որ այդ պնդումներն ավելի շատ քաղաքական դաշտում չմոռացվելու խնդիր են լուծում£