ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՀ ԱԺ պատ·ամավոր Այն, ինչն Աստծո ստեղծածն է, առեղծված է - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Միանշանակ ասել չեմ կարող, բայց երևի ամենադժվարն այն էր, երբ առաջին ան·ամ զ·ացի հարազատի կորստի ցավը` տատիկիս ու պապիկիս մահը£ Իհարկե, եղել են որոշակի դժվարություններ, բայց դրանք հաղթահարել հնարավոր է եղել£ Դժվարություններ ու հարվածներ եղել են թե° ուսման, թե° ծառայության, թե° աշխատանքային ·ործունեության, թե° քաղաքականության մեջ, բայց բոլորն էլ հնարավոր է եղել հաղթահարել£ Մի խոսքով` ամենադժվարը միայն հարազատի կորուստն է£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազ·ի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Երբեք չեմ մտածել` թե ինչ ազ·ի ներկայացուցիչ կցանկանայի լինել£ Շրջա·այել եմ տարբեր երկրներում և° պատ·ամավոր եղած ժամանակ, և° դրանից առաջ. երևի կցանկանայի ապրել Ավստրիայում, որովհետև հայկական աշխարհի նման ·եղեցիկ է, լեռնային ու ալպիական£ Մեծ հիացմունք եմ ապրել` տեսնելով Ավստրիական քաղաքների և° մաքրությունը, և° ·եղեցկությունը£ Կարծում եմ` կ·ա մի օր, երբ մեզ մոտ էլ նմանատիպ իրավիճակ կլինի, թեև մենք ունենք խնամված քաղաքներ£ - Ձեր կյանքի որևէ ·աղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Կարծես թե այդքան էլ շատ ·աղտնիքներ չունեմ£ Ինչ վերաբերում է մեծ ·աղտնիքներին, բնականաբար չեմ բացահայտել և չեմ էլ պատրաստվում բացահայտել£ Ընդհանրապես բնավորությամբ ·աղտնապահ եմ£ Ընկերներս, ·ործընկերներս հիմա նաև քաղաքական դաշտում շատ ·աղտնիքներ են ինձ վստահում£ Կարծում եմ` դա մարդկային բնավորության լավ ·իծ է, որովհետև այն, ինչ քոնը չէ, իրավունք չունես բարձրաձայնել` առանց մյուս կողմի թույլտվության£ Կարծում եմ մարդու անձնական °կյանքի մեջ ներխուժելն այնքան էլ ճիշտ չէ£ Ինչ վերաբերում է քաղաքական ·ործունեության ·աղտնիքներին` այդպիսիք չկան. իմ ·ործունեությունը շատ հրապարակային է, թափանցիկ£ Ունեմ սկզբունքներ, որոնցով առաջնորդվել եմ իմ ·իտակցական ամբողջ կյանքում և այդ սկզբունքներով էլ պատրաստվում եմ շարունակել ապրել ու ·ործել£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Առեղծված է կին էակը. հնարավոր չէ բացահայտել կնոջը, իմանալ նրա ·աղտնիքները£ Կինն` ինձ համար սիրո էակ է` կյանքի ·եղեցկությունը£ Կնոջը ես սիրում եմ այնպես, ինչպիսին նա կա, անկախ նրանից` մայր է, քույր, թե՞ կին£ Անձամբ ես սիրելու կամ սիրված լինելու հետ կապված որևէ խնդիր չեմ ունեցել£ Առեղծված են նաև բնության հրաշքները, որպես փիլիսոփայական կատե·որիա` նաև մարդը£ Բնության մեջ անընդհատ տեսնում ենք նոր բացահայտումներ, իսկ մարդու մեջ անընդհատ ինչ¬որ նոր շերտեր են ի հայտ ·ալիս, ու մարդկային ·ործունեության նոր սահմաններ բացահայտվում£ Այն, ինչն Աստծո ստեղծածն է, առեղծված է£ - Որևէ զավեշտալքի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը£ - Զավեշտալի դեպքեր շատ են եղել£ Ամենավերջին զավեշտալին ինձ հետ կատարվեց Սլովենիայում£ Անցյալ տարի մի ծրա·րի շրջանակներում ·նացել էինք Սլովենիա£ Հյուրանոցի լողավազանում լողալիս Էդուարդ Շարմազանովը պատահաբար կորցրեց ամուսնական մատանին£ Ամբողջ թիմով լողավազանում փնտրում էինք մատանին և որպես օրինաչափություն` այսպես ասած «փրկելու» ·ործը նորից ինձ բաժին հասավ£ Կարծում եմ` սա է զավեշտալի դեպքը, երբ ընդդիմությունը արդեն որերորդ ան·ամ «փրկում» է իշխանությանը£ Զավեշտալի դեպքեր եղել են նաև ուսանողական տարիներին£ Մութ ու ցուրտ տարիներին, երբ փոխադրամիջոցի մեծ խնդիր կար, առավոտյան հասարակական փոխադրամիջոցով ·նում եմ դասի£ Մտնում եմ ինստիտուտ թե չէ, տղաները սկսում են ծիծաղել£ Զարմացած նայում եմ նրանց, հետո` հա·ուստիս. կարծես ամեն ինչ լավ է£ Բայց տղաները շարունակում են ծիծաղել£ Պատճառն եմ հարցնում, նորից ծիծաղում են£ Ի վերջո, ընկերներիցս մեկը հարցնում է, թե որտեղից եմ ·ալիս£ Դե պատասխանում եմ, որ, բնականաբար, տանից£ Նորից շարունակում են ծիծաղել£ Պարզվեց` տաբատիս վրա կարմիր շրթներկի հետք էր հայտնվել, որը համբույր էր հիշեցնում£ Հետո հիշեցի` ար·ելակման պահին մի կին դիպավ ինձ, ու նրա «դրոշմակնիքը» հայտնվել է հա·ուստիս վրա £ - Մանկության այն հուշը, որը մինչ օրս ուղեկցում է Ձեզ£ - Մանկությանս հուշերը կապված են պապիկներիս ու տատիկներիս հետ£ Արձակուրդները, որպես կանոն, նրանց մոտ էի անցկացնում£ Փոքր հասակում բավական չար եմ եղել£ Նույնիսկ պատահել է, որ սարում տատիկիս բարկացրել եմ. հետո փախել եմ ·յուղ ու պապիկիս եմ բարկացրել, հետո նորից սար եմ փախել£ Բայց ինչն է քաղցր այդ հիշողության մեջ. ծնողներս շատ խիստ էին, բայց ես վայելել եմ պապիկներիս ու տատիկներիս բացարձակ սիրո բերկրանքը£ Նույնիսկ, եթե ինչ¬որ պահերի բարկանում էլ էին, միևնույն է` զայրույթի պահերը չեն էլ հիշվում սիրո այդքան մեծ դրսևորման մեջ£ Հիշում եմ` մի ան·ամ մայրս շատ էր բարկացել վրաս ու նույնիսկ մի երկու հարված հասցրել£ Պապիկս էլ սկսեց մայրիկիս վրա բարկանալ` ասելով, որ ես խելոք, հան·իստ, տան տղա եմ դառնալու ու լավ էլ սովորելու եմ£ Պապիս այդ կանխազ·ացումն իրականություն դարձավ£ Բնավորությամբ հան·իստ եմ, ընտանեկան միջավայր սիրող£ Բայց մինչև 6¬րդ դասարան բավական չարաճճի եմ եղել£ Հետո արդեն, ինչպես ծնողներս են ասում, հարյուր ութսուն աստիճանով փոխվեցի£ Սովորելու հետ կապված երբեք խնդիր չեմ ունեցել, նույնիսկ չարաճճի եղած ժամանակ£ Բայց առավել հան·իստ եմ դարձել, երբ սկսել եմ մարզվել£ Ներսումս կուտակված էներ·իան սկսեց ճիշտ ուղիով ընթանալ£ Մանկությանս հիշողությունները քաղցր են` շնորհիվ պապիկներիս ու տատիկներիս£

Մար·արիտա ԳԱՍՊԱՐՅԱՆ