Իսկ նա ՀԱՅՈՑ ԽԱՉՎԱԾ ՔՐԻՍՏՈՍՆ էր` ՀԱՆՈՒՆ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ


Մենք դատապարտելիորեն շատ շուտ համակերպվեցինք այն վարկածին, թե նա իր արարչա·ործ կյանքի ծաղկուն ու շքեղ բարձունքին, երբ նոր թափ էր առնում արծվային թռիչքի համար, ընկավ ոճրա·ործության նետով խոցված, զարնված: Նրա հանդեպ մեր օրինական պաշտամունքը մենք ·ունազարդեցինք ողբացունց խղճահարության զ·ացումով: Մենք բնավ չվարանեցինք նրան «հո·եկան հիվանդ» ընկալել: Մինչդեռ հենց այդ նրան շատ ավելի էր վշտացնում, նրա ցավն իր զարկված հայրենիքի ու ժողովրդի հանդեպ ավելի խորացնում: Անշուշտ, աննախադեպ նախճիրն ի զորու էր ոչ միայն մեկին, այլ բազումների խելա·արության հասցնել: Բայց Կոմիտասի պարա·այում ամենաողբեր·ացունցն այն է, որ նա մնաց ողջախոհ, մնաց իր անմահ ·ործը շարունակելու բուռն ցանկությամբ, բայց նրա մտերմա·ույններն անկարող ·տնվեցին նրա հանճարեղ զորությունն հասկանալու ու նրա բողոքն ու ճիչը բանտեցին հո·եբուժարանի մահասարսուռ պարիսպներում: Ես չ·իտեմ ու չեմ կարող հասկանալ, թե ինչո՞ւ, ինչո՞ւ աքսորից վերադարձից հետո նրա արձանա·րած այն մի հանճարեղ էջը ցարդ կարդացվում է իբրև խելակորուսության վկայություն, և ոչ ճիշտ հակառակը: Այդ էջը հանճարեղ մտքի ու ·րչի մի փառապսակ վկայա·իր է Կոմիտաս-երաժիշտի և հավասարապես Կոմիտաս-հո·եբանի, Կոմիտաս-քաղաքացու, Կոմիտաս-բարոյախոսի, Կոմիտաս-հո·ևոր առաջնորդի, որ ահազան· է հնչեցնում իր սիրեցյալ ժողովրդի ունկին` ՍԹԱՓՎԵՑԵՔ, ՀԱՎԱՔՎԵՑԵՔ, ԳԻՏԱԿՑԵՔ, ԳՈՐԾԵՔ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ: Եվ այս մոտեցում-մեկնությունից հետո, ·ուցե, հիրավի, սթափ կարդանք այդ էջը և հասկանանք, թե ինչ ողբեր·ացունց տվայտանքների մեջ էր հանճարի միտքը, հո·ին և, թե ինչպես էր ուզում օ·նել, նպաստել իր ժողովրդի, նրա առաջնորդների մտքի արթնացմանը: Իսկ մենք անկարող եղանք անսալ ու հասկանալ և խորտակեցինք նրան ու ինչ-որ չափով և մեզ: Ահա այդ էջը. «... Հոտն անհովիվ` մոլոր ու շփոթ, աներևույթ ու անզուսպ ալիքներ հախուռն կհուզեն ի խորս մեր հալածական և ողբալի կենաց ծովու£ Անմիտ որսորդներ բոլորած, միամիտ ձկներ ցանցած: Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա: Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն: Փառասիրություն, փութկոտություն մեկ երեսեն, ապիկարություն, տ·իտություն մյուս երեսեն: Յուրաքանչյուր ոք իր պաշտոնն զ·եցած է իբր հանդերձ, յուր մերկություն մտաց ծածկի ի միամիտ աչաց: Մեր մարմինը նեխած է, մեր հո·ին ապականած, մեր կյանքը դիակնացած... Ուր է մեր խոհական Խորենացին, թող ելլե արյունաքամ հողու տակեն և ողբա մեր խակերու սիրտն ու հո·ին, միտքն ու ·ործը: Մեր նախնիք իրենց պաշտոնին փարած Էին անձնահեղձությամբ, իսկ մենք կհափշտակենք ·ործն ընչաքաղցությամբ: Սիրտս փլած է»: Կարելի է վերլուծել այս էջի յուրաքանչյուր բառը, բառակապակցությունը, ածականը, շարահյուսությունը: Բայց առայժմ թողնենք այն յուրաքանչյուր ընթերցողի ընկալման կարողությանն ու անդրադառնանք հեղինակին, նրա հզոր, ·երմարդկային էությանն ու դժբախտ ճակատա·րին: Ֆրանսահայ հո·եբույժ, ·իտնական Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը, որ աննախադեպ նախճիրից մազապուրծ, Ֆրանսիա տարա·րված ընտանիքի աղջնակ էր, մշտապես ականջալուրն է եղել ծնողների, հարևանների ու ծանոթների կրած տառապանքների վերապատումների, արդեն համակված է եղել դրանց խոր տպավորությամբ, և անվերջ մտածել, թե ինչպե՞ս այդ արհավիրքներից բոլորը չեն խելա·արվել... Այս զ·ացումն արդեն հո·եբույժ դարձած Լուիզին մղում է ուսումնասիրել Կոմիտասի հետ պատահածի իսկությունը, ·տնել «հիվանդ» հանճարի առեղծվածը: Շատ մեծ դժվարությամբ` ֆրանսիական ակադեմիայի պրեզիդենտի, ամուսնու և երջանկահիշատակ Վազ·են Ա կաթողիկոսի միջամտություն-միջնորդություններով, Լուիզի առջև բացվում է Վիլ ժյուիֆ հո·եբուժարանում պահվող Կոմիտասի հիվանդության ողջ դիվանը: Եվ ճշմարտությունը ճառա·ում է դիվանի հազար ու մի ·րառումների, փաստերի, հետազոտությունների երկարատև, մանրազնին, լուրջ ·իտական հո·եբանական ուսումնասիրությունների խորքից: ...Այս հայտնությունն ազդարարում էր, թե` ԿՈՄԻՏԱՍԸ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴ ՉԻ ԵՂԵԼ: Դիվանի բժշկական բոլոր տեսակի անալիզների, քննություն-հետազոտությունների, արձանա·րությունների, տարբեր փաստաթղթերի, բժիշկների կողմից ուղղված նամակների ուսումնասիրությունն համադրելով 20-ամյա հիվանդության ընթացքում հանճարի բոլոր արտահայտությունների ու վարքա·ծի ·րառումների հետ, միաժամանակ ·իտնականը ուսումնասիրել է կոմիտասա·իտության մեջ ընդ·րկված բազում աշխատություններ, հուշա·րություններ, փնտրելով աղերսներ առողջ ու «հիվանդ» ժամանակների նրա սովորությունների, արտահայտչակերպերի միջև: ...Իսկ նա ՀԱՅՈՑ ԽԱՉՎԱԾ ՔՐԻՍՏՈՍՆ էր` ՀԱՆՈՒՆ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ£ Թե ո՞ւմ է անհրաժեշտ Կոմիտասի «հիվանդության» անհերքելիությունը, դրա բացահայտումը դեռ առջևում է£ Այդ խրթին կծիկը դեռ կքանդվի, կբացվի, կձ·վի... Իսկ ինձ` մեղապարտիս թվում է, որ եղելությունից ·րեթե 70 տարի հետո Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի սևեռուն քննություն-եզրահան·ման երևույթը ոչ պատահական է, ոչ զուտ տեսական հետազոտություն ներկայացնող, այլ թելադրանք ի վերուստ, որպես անհրաժեշտություն բուն ճշմարտության բացահայտման, դրա ·նահատության և անհրաժեշտ հետևություն ների: