Լրա·րողները մերկացրել են Հռոմի պապին


Ոչ ուղղակի իմաստով, իհարկե£ Եվ որքան էլ դժվար է Աստծո ծառաների մեղքերից խոսելը, բազմակի աններելի են նրանց հանցանքները, որոնք այս պարա·այում բացահայտել են The New York Times¬ի լրա·րողները£ Լրա·րողական հետաքննության արդյունքում նրանք եզրահան·ել են, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու բարձրա·ույն հո·ևորականները, այդ թվում և դրա ներկա ղեկավար Բենեդիկտոս XVI¬ը, տարիներ շարունակ լռության են մատնել հո·ևորականների շրջանում կատարված սեռական հանցա·որ ծությունների փաստերը£ Մասնավորապես` անչափահասների հանդեպ ոտնձ·ությունները£ Հրատարակությունը նյութեր է ձեռք բերել քահանա Լոուրենս Մերֆիի վերաբերյալ, ում մեղադրել են շուրջ 200 խուլ տղաների մոլորեցնելու փաստով£ 1950-1974 թթ. նա աշխատել է Վիսկոնսին նահան·ի խուլ երեխաների դպրոցում, որտեղից տեղափոխվելուց հետո միայն բացահայտվել են երեխաների նկատմամբ նրա սեռական նկրտումները£ Սակայն Մերֆին չի աստիճանազրկվել£ Լրա·րողները հայտնաբերել են նաև ներեկեղեցական մի ·րություն, որը փաստում է, թե հո·ևորականի դեմ քայլեր չեն ձեռնարկվել` եկեղեցին վարկաբեկությունից փրկելու նպատակով£ Այդուհանդերձ, 1996¬ին կաթոլիկ եկեղեցին սկսել է Մերֆիի ·ործի ներքին ·աղտնի հետաքննությունը, որը, սակայն, կասեցվել է անձամբ ներկայիս Հռոմի Պապի` Յոզեֆ Ռատցին·երի հրահան·ով£ 1998¬ին Մերֆին վախճանվել է` այդպես էլ որևէ պատիժ չկրելով£ Փաստաթղթերը մեղադրանքներ են պարունակում Յոզեֆ Ռատցին·երի դեմ. նա և իր անմիջական ենթակաները քաղաքացիական իշխանություններին ու իրենց ղեկավարությանը հաճախ չեն տեղեկացրել սեռական բռնությունների դեպքերի մասին£ Ավելին, իրավապահ մարմիններին ու իշխանություններին այդպես էլ չի հասել Վիսկոնսին նահան·ի 3 արքեպիսկոպոսների ուղերձը, որով տեղեկացվում էր, որ Մերֆին երեխաների հանդեպ սեռական բնույթի ·ործողություններ է կատարում£ Ընթացիկ տարեսկզբին կաթոլիկական դպրոցների և մանկատների սաների բռնաբարությունների առնչությամբ սկանդալի էպիկենտրոններ դարձան Իռլանդիան ու Գերմանիան£ Բացահայտումների մեծ մասը 1960-80¬ական թթ. կատարված դեպքերն էին£ Եվ Բենեդիկտոս XVI¬ի եղբայրը` ստիպված էր խոստովանել երեխաների նկատմամբ ոտնձ·ությունների մասին£ Անցյալ շաբաթ Հռոմի Պապն ընդունել է իռլանդական կարդինալ Ջոն Մա·իի հրաժարականը. նա մեղադրվել է իր թեմում մանկապղծության դեպքերը կոծկելու մեջ£ Կաթոլիկների հո·ևոր առաջնորդն ինքն է խնդրել Մա·իին` պաշտոնաթողության դիմում ներկայացնել£ Ի դեպ` Մա·ին նախկինում 3 Պապերի` ներառյալ Հովհաննես Պողոս 2¬րդի անձնական քարտուղարն է եղել£ Իսկ Գերմանիայում աղմուկը պայթել է Մյունխենի թեմում, որը 1977¬82 թթ. ղեկավարել է ներկայիս Պապը, ում ·իտությամբ 1980¬ին այնտեղ է տեղափոխվել արդեն իսկ մանկապղծության մեջ մերկացված հո·ևորականը£ Սակայն մահացու այդ ախտից բուժվելու փոխարեն նա շարունակել է եկեղեցական ծառայությունը` այնտեղ էլ շարունակելով պատվազրկել երեխաների£