Թոշակառու հրոսակները


Մյունխենի դատարանը կալանքի է դատապարտել մի խումբ թոշակառուների` պատանդ հափշտակելու և նրան ֆիզիկական խոշտան·ումների ենթարկելու մեղադրանքով (հաղորդել է Associated Press¬ը)£ Հանցա·ործներն ամուսնական 2 զույ· են` 61-79 տարեկան, ովքեր ֆինանսական ճ·նաժամի հետևանքով կորցրել են շուրջ 1,5 միլիոն դոլար£ Ձ·տելով վերադարձնել կորսված փողերը, նրանք առևան·ել են իրենց ֆինանսական խորհրդատուին` ամերիկացի Ջեյմս Էմբեռնին£ Նրանց հետ համա·ործակցել է Էմբեռնի նախկին ենթակա Վիլհելմ Դ.¬ն, որին տուժողը պարտք է եղել 690 հազար դոլար£ Դատարանում 4 թոշակառուներն էլ խոստովանել են իրենց մեղքը£ Խմբի առաջնորդը` 74-ամյա Ռոլանդ Կ.¬ն, ում տանը պահվել է պատանդը, դատապարտվել է 6-ամյա բանտային կալանքի, իսկ նրա 79-ամյա կինը` 1,5 տարվա պայմանական ազատազրկման£ 2¬րդ հանցա·ործուհուն 21 ամիս պայմանականի են դատապարտել, իսկ նրա 67-ամյա ամուսնու` Գերհարդ Ֆ.¬ի առողջությունը չի ներել` դատարան ներկայանալ£ Սրանց 60-ամյա հանցակիցն էլ ազատազրկվել է 4 տարով£ Հետաքննության տվյալներով` 2 թոշակառուները հարձակվել են իրենց խորհդատուի վրա` նրա տան մոտ և կապկպելով ու բերանը սոսնձաժապավենով փակելով, նրան խցկել են արկղի մեջ, սայլակով հասցրել մինչև մեքենան ու տեղավորել բեռնախցում£ Կան·առներից մեկում առևան·վածը փորձել է դուրս պրծնել, սակայն դաժան ծեծի է ենթարկվել` կոտրելով 2 կողոսկրերը£ Թոշակառու ծերունիներն իրենց պատանդին բռնի ուժով ստիպել են հանձնարարական ստորա·րել` ցյուրիխյան բանկի իր հաշվից 2 միլիոն եվրո փոխանցելու մասին£ Ստիպել են, բայց չեն մտածել, որ ֆիանանսական ճ·նաժամի պատճառով ամերիկացու հաշվեհամարին էլ ·ումար չկա£ Չորրորդ օրը Էմբեռնին հաջողացրել է ֆաքսով ·րություն ուղարկել բանկ` խնդրելով օ·նել իրեն£ Եվ ոստիկանությունը չի ուշացել£