ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵԻՆ


 

Օրերս Դիլիջանում տեղի ունեցավ երկրի նախագահի հանդիպումը հանրապետության, ավելի ճիշտ` մայրաքաղաքի ստեղծագործական երիտասարդության ներկայացուցիչ ների հետ:

Ինչպես պարզվեց այդ հանդիպումից` մեր երիտասարդ թատերական գործիչները տաղանդավոր բեմադրություններ կստեղծեն միայն այն ժամանակ, երբ լուծվի էժան գնով կոոպերատիվ բնակարաններ ձեռք բերելու հարցը, երբ թատրոններն ունենան ժամանակակից լուսային համակարգ… Թվում էր, թե այդ երիտասարդները, ովքեր, բնականաբար, ոչ թե մեր տաղանդավոր արվեստագետներին էին ներկայացնում, այլ միայն ու միայն իրենց «գործնական» հատկանիշները, նախագահին շփոթել էին երկրի շարքային պաշտոնյաներից մեկի հետ, ում հետ բնակարանային և լուսային խնդիրներ քննարկելը բնական կհամարվեր…

Ստացվում է, որ նախագահի հետ հանդիպման էին գնացել այսպես կոչված «լյուբիմչիկները», մինչդեռ իսկական արվեստագետները, ովքեր ասելիք ու խնդիրներ ունեն, մնացել էին «լուսանցքից դուրս»: Հետևաբար, երկրի ղեկավարը մեղավոր չէ, որ շատ ոլորտներ այդպես էլ չեն կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրները: Դե, ինչպես մատուցվում են դրանք, այնպես էլ արձագանքվում են…