ԸՆՏՐՎԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ


 

Մարքսիստ Դավիթ Հակոբյանը կարծես սկսել է իր նախընտրական քարոզչությունը: Նա արդեն հայտնվում է հեռուստաէկրաններին և զվարճացնում մեր հանրությանը: Իսկ հանրությունն էլ սպասում է Դավիթ Հակոբյանի հեռուստատեսային «ընտրարշավին», որովհետև վերջապես առիթ կունենա դիտել կրկնվող, բայց օրավուր դեպի խորն էքսցենտրիզմը ձգտող ելույթներ, որոնք հարստացնում են մեր քաղաքական երգիծանքն ու հնարավորություն տալիս տեսնել մեկ դերասանի թատրոն, որը չունի իր մրցակիցը:

Ի տարբերություն Դավիթ Հակոբյանի, ով խոսում է մարքսիստական գրականության ողջ ընտրանին անգիր արած ու անհասկանալի «ֆրազներ» արտասանելով, նախագահի մեկ այլ թեկնածու` Մարտին Սարգսյանը պնդում է, թե իր «տնտեսական քաղաքականությունն առայժմ» դատարկ է: Հետաքրքիր է, եթե մարդը չունի պատկերացումներ տնտեսական քաղաքականության մասին, ինչպե՞ս է իրեն պատկերացնում նախագահի պաշտոնում…