ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ «ՍԵԹԵՎԵԹՈՒՄ» ԵՆ


 

Գիտությունների ազգային ակադեմիայում իսկապես ընտրել են «սեթևեթանքների» քաղաքականությունը և շարունակում են հայտարարել, թե գիտնականների միջին աշխատավարձն այստեղ կազմում է 60 հազար դրամ: Օրերս ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամներից մեկը մեզ հետ զրույցում զայրույթով նշեց, որ Ակադեմիայի ղեկավարությունը բացարձակորեն ստում է` կեղծիքը ներկայացնելով որպես ճշմարտություն: Այստեղ 60 հազար դրամը ոչ թե միջին, այլ ամենաբարձր աշխատավարձն է գիտության դոկտորների համար: Ըստ գիտնականի` նման ստեր մատուցելով, Ակադեմիայի ղեկավարությունը, փաստորեն, ամեն ինչ անում է գիտության ոչնչացման և հատկապես երիտասարդների առջև ակադեմիական ինստիտուտների դռները փակելու համար: Այսպես նաև երևի կամենում է պարտակել ֆինանսական որոշ «կոմբինացիաները»:

Ամեն տարի Ակադեմիային բյուջեից որոշակի գումար է տրվում: Այդ գումարների մի զգալի մասը «կլանում» է նախագահությունը, ինչ-որ անհասկանալի ծախսեր են ցույց տրվում ֆինանսական հաշվետվություններում... Կարճ ասած, այստեղ տիրում է կոռուպցիոն մի վիճակ, որը որևէ մեկին չի անհանգստացնում: