Փրկե´նք բնությունը


 

Վերջին տարիներին մեր երկրում ահագնացող չափերի են հասել բնության ավերումը, բնական ռեսուրսների անխնա շահագործումը և տնտեսության ոչ ռացիոնալ զարգացումը: Բնապահպանական խնդիրներն օր օրի ավելանում են, ինչն արդեն հարցականի տակ է դնում մեր պետության և ժողովրդի ապագան: Չկա բնապահպանության որևէ ոլորտ, որտեղ ճգնաժամային իրավիճակ չլինի, դրանք են`

Փաստորեն, ՀՀ բնապահպանության նախարարությունը` նախարար Ա. Հարությունյանի ղեկավարությամբ, տապալել է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների բանական օգտագործման պետական քաղաքականության իրականացումը:

Հանքարդյունավերություն, Սևանա լճի աղտոտում, ձկնային պաշարների գրեթե իսպառ ոչնչացում, օդի աղտոտում, «օրինական» կամ բացահայտ անօրինական անտառահատումներ, փոքր ՀԷԿ-երի կառուցում բոլոր հնարավոր և անհնար վայրերում` բնության հաշվին, գետերի և ջրանցքների աղտոտում (աղետալի վիճակ` բոլոր բնակավայրերի կոյուղու ցանցերում), կոշտ կենցաղային թափոնների անկանոն կառավարում, հողերի բերրի շերտի վնասում, ոչնչացում, աղտոտում: Հավելումն այս ամենին` Բնապահպանության նախարարության աշխատողների ցածր մասնագիտական պատրաստվածությունը, պատշաճ կառավարման և վերահսկողության բացակայությունը` Բնապահպանության նախարարութ յան ողջ համակարգում, որակյալ կադրերի անհիմն աշխատանքից հեռացում ու սիրողական մակարդակի նոր աշխատողներով համալրում:

Այս ցանկը կարելի է դեռ երկար շարունակել, սակայն վիճակն այսպես երկար շարունակվել չի կարող` հաշվի առնելով առկա ճգնաժամային իրավիճակը:

Ավելին, առանձնահատուկ կերպով կարելի է ընդգծել, որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության կանոնադրության` նախարարը պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության իրականացման և տիրող իրավիճակի համար: Շրջակա միջավայրի պահպանության ընդհանուր քաղաքականության լիարժեք իրականաց ման և առանձնացված գործառույթների համար պատասխանատու է նաև նախարարության աշխատակազմը` աշխատակազմի ղեկավարի ղեկավարությամբ: Իսկ լիազորություննե րի չկատարման պատճառով պետությանը հասցված նյութական վնասը ենթակա է փոխհատուցման, և պատասխանատու պաշտոնյայի լիազորությունների դադարեցումը չի կա րող հիմք հանդիսանալ` պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

Այս գերատեսչության համար պետք է գերակա լինի պետական հարստության ողջամիտ և բանական օգտագործումը ու շրջակա միջավայրի շարունակական բարելավումը ներկա և ապագա սերունդների համար, այլ ոչ թե բիզնես միջավայրի բարելավումն` ի հաշիվ բնության: Մինչդեռ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը նախարարությունը հիմնավորում էր ոչ այլ կերպ, քան` «բարելավել ՀՀ բիզնես միջավայրը»: Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նախարարության «փորձագետները» դրական եզրակացություններ են տալիս նաև այնպիսի հրեշավոր ծրագրերի համար, որոնք ոչ միայն խախտում են ՀՀ օրենսդրության պահանջները, այլև առաջացնում են ազգային անվտանգության խնդիրներ: Այդպիսի ծրագիր է Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը, ըստ որի Սևանի ավազանում առաջարկվում է իրականացնել ոսկու հանքանյութի կույտային տարրալվացում նատրիումի ցիանիդով: Օրինակները բազմաթիվ են: Բայց մենք ունենք բավարար ներուժ, որպեսզի թույլ չտանք, որ մեր բնության հաշվին տնտեսական գործունեություն ծավալվի, պետության բնական հարստությունն անխնա շահագործվի և Հայաստանը վերածվի հանքահումքային կցորդի:

Փրկե´նք Թեղո´ւտը, Թռչկա´նը, Խոսրովի արգելո´ցը, Ջերմո´ւկը…

Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ