Իսկ ինչո՞ւ հայրիկները` ոչ
Նորածիններին խնամում են մայրերը. այդպես է ի սկզբանե և այնքան օրինաչափ, որ մինչ օրս «իսկ ինչո՞ւ» հարցը երբևէ չի ծագել: Բայց հիմա Մեծ Բրիտանիայում որոշել են, որ մինչև 1 տարեկան երեխաների հայրերը նույնպես հետծննդյան արձակուրդ կարող են վերցնել` եթե երեխամայրը չի կամենում ընդմիջել աշխատանքը (գրել է The DΖily TelegrΖΘh թերթը): Եթե ընտանիքի հիմնական եկամուտը վաստակում է կինը, ծննդաբերությունից 2 շաբաթ հետո նա կարող է աշխատել` նորածնի խնամքը հանձնելով ամուսնուն:
Վարչապետ Դևիդ Քեմերոնը հավանաբար այդ մասին կհայտարարի հոկտեմբերի վերջին, իսկ այդ նորամուծությունն իրականություն կդառնա 2015 թ.:
Ներկայումս նորածնին խնամող մայրերը հետծննդյան առաջին շաբաթներին ստանում են իրենց աշխատավարձի 90 %-ը: Դրանից հետո նրանք ևս 33 ամիս կարող են չաշխատել` պահպանելով այդ նույն 90 %-ը կամ շաբաթական 170 եվրո:
Այս երկրում, պարզվում է, հիմա ևս տղամարդիկ կարող են երկշաբաթյա վճարովի արձակուրդ ստանալ` իրենց զավակի ծննդից անմիջապես հետո:
Նրանց, ում կզարմացնի այս փաստը, հիշեցնենք, որ թե´ հայրը, թե´ մայրը հավասարազոր ծնողներ են: Ուրեմն` հայրիկները ևս կարող են բարուրել ու տակաշոր փոխել: Ի՞նչ կա, որ: