Սրբալույս մյուռոն


Սրբալույս մյուռոնը տեսանելի նշանն է Քրիստոսով օծման, որն ընդունում ենք մկրտության միջոցով` իբրև ժառանգակից Փրկչի: Մյուռոնով զգեստավորվում ենք Քրիստոսի սրբությամբ, մաքրվում մեղքից, որպեսզի ապրենք Աստծու արդարությամբ: Մյուռոնը զարթոնք և գարուն է հոգիների, ծաղկում` հավատքի, առաքինասեր կյանքի ու բարեպաշտ գործերի, վահան` ընդդեմ չարի, հաղթանակը, փառքն ու լուսեպսակը հավատացյալների, քանզի Երկնավոր մեր Հայրը Իր Որդու միջոցով կոչեց մեզ մահվանից կյանքի, մեղքի ծառայությունից` շնորհների ազատության և երկնային արքայության ժառանգության:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը սրբալույս մյուռոնի օրհնության առիթով