Կրոնական քմահաճույք


Ամերիկյան ExΘressJet ավիաընկերության ուղեկցորդուհիներից մեկին հեռացրել են աշխատանքից. նա հրաժարվել է թռիչքի ժամանակ ուղևորներին ոգելից խմիչք մատուցել: 40-ամյա Չարի Ստենլին մուսուլմանուհի է, և նրա կրոնն արգելում է ալկոհոլ վաճառել և մատուցել: Ու հիմա նա ավիաընկերությանը մեղադրում է, թե իր դեմ խտրականություն է կիրառվում:

Կրոնամոլ այս կինը չի էլ մտածում, որ աշխատանքային պարտականությունը միտումնավոր չի կատարել: Նա պահանջատեր է և վե´րջ: Ավելին, նրա փաստաբանը փաստարկել է, թե ավիաընկերությունը նախկինում համաձայնել է, որ Չարին կարող է որոշ պարտականություններ չկատարել, եթե դրանք դեմ են իր կրոնական համոզմունք ներին: Օրինակ, նրա փոխարեն ոգելից խմիչքն ուղևորներին կարող էր մատուցել ուրիշ ուղեկցորդուհի: Սակայն վերջին չվերթի ժամանակ այդ «ուրիշը» հրաժարվել էր գործընկերուհու փոխարեն լրացուցիչ աշխատանք կատարել: Ուղևորներն, այդպիսով, զրկվել էին իրենց ոգելիցից, իսկ Ընկերությունը Ստենլիին չվճարվող արձակուրդ էր ուղարկել` խորհուրդ տալով նոր աշխատանք որոնել:

Ուղեկցորդուհու փաստաբանը ընդգծում է.

- …ոչ մեկը չպետք է ընտրություն կատարի աշխատանքի և կրոնի միջև:

Ըստ նրա` գործատուները պարտավոր են հարմարավետ միջավայր ստեղծել, որպեսզի աշխատակիցներն իրենց ազատ զգան և դավանեն իրենց կրոնին (տեղեկացրել է USA TodΖy-ը):

Ստացվում է, որ աշխատանքային պարտականություններ կատարելը բոլորովին պարտադիր չէ, և գործատուն պարտավոր է վճարել և հարմարավետություն ստեղծել` աշխատողի քմահաճությունները բավարարելու համար: Սա ևս իրավունքի պաշտպանություն է: Իսկ տվյալ դեպքում` ուղևորների իրավունքնե՞րն ուր մնացին: