ՀՈՒՄՈՐ


    Մաթեմատիկայի դասին ուսուցչուհին հարցնում է 5-րդ դասարանցի Պետրոսին.

- Եթե քեզ տան 200 դոլար, և դու 50-ը տաս Ասյային, 50-ը` Մարինեին, 50-ը` Վարդուհուն. ինչ կստացվի:

- Գինարբուք ու կա˜յֆ:

 - Շաբաթ օրն ի՞նչ ես անելու:

- Փոքր տղայիս հետ գնալու ենք օդապարիկ-օձեր թռցնելու: Իսկ դո՞ւ:

- Համարյա նույնը. զոքանչիս օդանավակայան եմ տանելու:

 Փոքրիկ աղջիկը դասերն է պատրաստում և կարդում է հարցը:

- Ի՞նչն է անջատում գլուխը մարմնից:

- Ի˜նչ հասարակ հարց է,- զարմանում է նա և գրում պատասխանը.

- Իհարկե` կացինը:

 - Ինչո՞ւ ես աշխատանքից ուշացել:

- Առավոտյան արթնացա ու ան-զգուշորեն գլուխս խփեցի բարձին. ժամից ավել ուշաթափվել էի: