ՁԵՌՆՏՈՒ ԳՆԱՃ


Համաշխարհային շուկայում կաուչուկի գնի նոր ռեկորդը կրկին թարմացրել է «Նաիրտի» լինել¬չլինելու թեման: Բոլոր հաշվարկները հիմա էլ են խոսում այն փաստի օգտին, որ «Նաիրիտի» բնականոն աշխատանքի պայմաններում արդյունաբերական հսկան այս շրջանում գերշահույթներ կապահովեր` լրիվ մարելով աշխատավարձերի պարտքը, ինչպես նաև հարյուրավոր նոր աշխատատեղեր բացելով: Զգալիորեն կավելանային նաև տնտեսական հսկայի բյուջետային վճարումները: Պարզ ու վաղուց հայտնի հաշվարկի թարմացումը, ինչպես նաև կաուչուկի ռեկորդային նոր գինը պատճառ են դարձել, որպեսզի «Նաիրիտի» հետագա գործունեության խնդիրն ավելի լուրջ քննարկվի` նոր գնորդ գտնելու, նախկին պարտքերը մարելու ու մեր երկրում արդյունաբերական նման գերհսկայի ունենալու առիթը լավագույնս օգտագործած լինելու առումով: Ենթադրվում է, որ մինչև տարեվերջ գործարանի ճակատագիրը վերջնականապես հայտնի կլինի: