ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ Է


Երևանի նախկին քաղաքապետ Գ. Բեգլարյանը ԱԺ առաջիկա ընտրություններում առաջադրվելու է Երևանի Կենտրոնն ընդգրկող 9¬րդ կամ 10¬րդ ընտրատարածքում: Նա գտնում է, որ իր հեռավոր ազգական և 9¬րդ ընտրատարածքի պատգամավոր Ռուբեն Սադոյանը գործող խորհրդարանում այնքան էլ հաջող չի ինքնադրսևորվել ու իր տեղը վերստին պետք է իրեն զիջի: Չի բացառվում, որ Գ. Բեգլարյանն, այնուամենայնիվ, իր հարազատ Սիլաչին ընդգրկող 10¬րդ ընտրատարածքում առաջադրվի: Այս դեպքում էլ սակայն նախկին քաղաքապետը ստիպված կլինի վերստին Խաչատուր Սուքիասյանի հետ «մենամարտել»: Վերջինս թեև շարունակում է Գերմանիայում բնակվել, սակայն նրա մերձավոր շրջապատը չի թաքցնում, որ «Սիլ գրուպի» ղեկավարն առաջիկա ամիսներին վերադառնալու է Երևան` ԱԺ ընտրություններին մասնակցելու: Իր հերթին հայտնի իրադարձություններից ու դրան հետևած պաշտոնանկությունից հետո Գ. Բեգլարյանի վարկանիշը թեև զգալիորեն բարձրացել է, բայց ավելի հավանական է, որ նա, այնուամենայնիվ, 9¬րդ ընտրազանգվածը նախընտրի: