ԱՇԽԱՏՈՒԺ ԿԱ, ԲԱՅՑ` ԷԺԱՆ ԱՇԽԱՏՈՒԺ


Սեպտեմբերի 27-ին Գյումրի այցելած ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը հերքել է շրջանառվող այն լուրերը, թե Գյումրիում շինարարական աշխատանքները դադարեցված են, թե կառավարությունը մտադիր չէ ֆինանսավորում կատարել: Ըստ նախարարի` ֆինանսավորումը կանոնավոր կերպով հասնում է շինարարութ յուն, իսկ շինհրապարակներում էլ այս պահին մոտ 1000 աշխատող կա; Այսինքն, աշխատուժի խնդիր չկա: Աշխատուժի խնդիր իսկապես չկա, որովհետև հաց հանապազօրյան ապահովելու համար` մարդիկ գալիս են աշխատանքի, սակայն խնդիրն աշխատավարձն է, քանի որ շինարարությունն իրականացնող «Գլենդեյլ Հիլզը» սահմանել է չնչին աշխատավարձեր` հարուցելով մարդկանց արդարացի լուրջ դժգոհությունները: Այսուհանդերձ, ոչ ոք չի մտածում գոնե մեկ անգամ բացատրություն պահանջել ընկերությունից և պարտադրել աշխատավարձերի վերանայում, քանի որ այստեղ այնպիսի նորմեր են սահմանվել, որոնք ծիծաղելի են ցանկացած երկրի համար...