«ՄԱՐԻՈԹԸ» ԽՆԱՅՈՒՄ Է ՄԻՋՈՑՆԵՐԸ


Պետական և մասնավոր ընկերությունների մեջ Հայաստանի Կենտրոնական բանկը միակն է, որ իր աշխատակիցներին շատ բարձր աշխատավարձեր է տալիս: Օրինակի համար նշենք, որ ԿԲ-ի հավաքարարի վարձաչափը գերազանցում է Հայաստանի պետական բուհերի ռեկտորների աշխատավարձը: Իսկ ահա «Մարիոթ» ընկերությունը, որը տարածաշրջանի ամենաթանկ հյուրանոցներից մեկն է և չափազանց մեծ եկամուտներ ունի, իր աշխատակիցներին վճարում է շատ ցածր աշխատավարձեր` այս ցուցանիշով ևս առաջատարը լինելով տարածաշրջանում: Ինչպես վկայում են արտասահմանցի փորձագետները, «Մարիոթը» խնայում է իր միջոցները, գերշահույթ ապահովում միայն իր սեփականատերերի համար: Սա հերթական վկայությունն է այն իրողության, որ մեր երկրում, այնուհանդերձ, աշխատանքային պետական տեսչությունը ձևական մի կառույցի է վերածվել, որը չի կարողանում ուսումնասիրել գործատուների դաշտն ու նպաստել, որպեսզի գերշահույթներից բաժին հանվեն նաև աշխատակիցներին: