Ալ¬Քաիդային վրդովեցրել է Ահմադինեժադի թերահավատությունը


Ահաբեկչական ցանցը մեղադրել է Իրանի առաջնորդին` 2001¬ի սեպտեմբերի 11¬ի ահաբեկչության առնչությամբ տարածած տեղեկատվության համար: Ինչպես տեղեկացրել է ABC News¬ը` վկայակոչելով ահաբեկիչների համար նախատեսված Inspire անգլալեզու ամսագրի հրապարակումը` նրանց զայրացրել է ահաբեկչություններին ԱՄՆ¬ի իշխանությունների մասնակցության վերաբերյալ Մահմուդ Ահմադինեժադի տեսությունը: Նրա խոսքերը մեկանաբանվել է` թե Ալ¬Քաիդան որևէ կապ չունի 9/11¬ի հետ: Ամսագիրը նշել է, որ ահաբեկիչներին հաջողվել է անել այն, ինչը չի հաջողվել Իրանին, որի պատճառով երկրի ղեկավարները նախանձ են տածում: - Այդ պատճառով իրանցիներին անհրաժեշտ էր վարկաբեկել 9/11¬ը,¬ եզրահանգում է հրապարակումը: Միացյալ Նահանգներն իր թշնամին համարելով, Իրանի նախագահը նախկինում բազմիցս պնդել է, թե սեպտեմբերի 11¬ի ահաբեկչության կազմակերպիչները հենց ամերիկացիներն են: Վերջին անգամ իր այս հայտարարությունը հնչեցրել է Նյու¬Յորքում ընթացող` ՄԱԿ¬ի գլխավոր ասամբլեայի նիստում: Ահմադինեժադը հայտարարել է, թե որպես ինժեներ` ինքը չի ընդունում, որ Համաշխարհային առևտրային կենտրոնի աշտարակները կարող էին փլուզվել օդանավերի մխրճումից: Երկնաքերների խորտակման համար անհրաժեշտ էր շենքերի ներսում մեծաքանակ պայթուցիկներ տեղադրել, ինչը կարող էին անել միայն ամերիկյան հատուկ ծառայությունները` մանրամասնել է իրանական առաջնորդը: Նրա ելույթը սվիններով են ընդունել շատ երկրների պատվիրակությունները: Իրավիճակին առանձնակի սրություն է հաղորդել այն փաստը, որ այդ խոսքը հնչել է ահաբեկչության տասներորդ տարելիցից ընդամենը մի քանի օր անց: