ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներին


Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև զինված ուժերում կարգապահության ամրապնդման և արտակարգ միջադեպերի կանխարգելման վերաբերյալ մի շարք առաջարկություններ: Կարևորելով հասարակական խորհրդի առաքելությունը` Սեյրան Օհանյանը նշել է, որ խորհուրդն իր ակտիվ գործունեությամբ պետք է բանակի և հասարակության միջև ձևավորի երկխոսության ու քննարկումների մթնոլորտ` նպաստելով ինչպես բանակում առկա խնդիրների վերհանմանը և լուծմանը, այնպես էլ հասարակությունից դեպի բանակ առողջ գաղափարների ու առաջարկությունների ներթափանցմանը: Նախարարությունը համալրվեց 19 քաղաքացիական ծառայողներով ՀՀ պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել 19 քաղաքացիական ծառայողների երդման և վկայականների հանձման հանդիսավոր արարողությունը: Ստանձնելով ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը` Պաշտպանության նախարարության նոր աշխատակիցները երդվեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականությունները` պահպանելով պետական ու ռազմական գաղտնիքը: Միջոցառմանը ներկա էին և քաղծառայողներին ողջունեցին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և նախարարի տեղակալ Արա Նազարյանը: