Համառ զանգեր


Արտասովոր համառությամբ` մի նիդեռլանդուհի վերջին մեկ տարվա ընթացքում 65 հազար անգամ զանգահարել է 62-ամյա տղամարդուն: Ինչպես ճշգրտել է BBC¬ն` կինն օրական միջին հաշվով 178 անգամ հավաքել է հեռախոսահամարը: Այդ ամենից ուժահար հոլանդացին ոստիկանությանը պատմել է, որ զանգելուց բացի կինը «ռմբահարել» է իր հեռախոսը` SMS¬ներով, իսկ էլեկտրոնային փաստարկղը հեղեղել է նամակներով: Հետապնդման մեղադրանքով դատարան կանչված կինը պնդել է, որ այդ մարդն իր կյանքի ընկերն է, թեև տղամարդը հերքել է դա: Տուժողի բողոքի հետքերով` ոստիկանները խուզարկել են հեռախոսագարի տունը (Ռոտերդամում) և այնտեղ հայտնաբերել մի քանի բջջային հեռախոս ու համակարգիչ: Դատական նախնական լսումներից հետո դատավորը կնոջը պայմանական ազատություն է շնորհել` պարտավորեցնելով, որ նա ալևս չի զանգահարելու և հանգիստ է թողնելու տուժողին: Բայց 2 ժամ հետո ամբաստանյալը վերստին հավաքել է իր նվիրական համարը և անմիջապես կալանավորվել: Հիմա արդեն նրա դեմ դատը լսվելու է 3 դատավորներից բաղկացած կոլեգիայի նիստում: