Երեվանի պետական համալսարան ՊԱՏՎԱԽՆԴԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ


Հայաստանի մայր բուհը` Երևանի պետական համալսարանը, ավելի քան 88-ամյա արգասավոր ուղի է անցել: Իբրև ուսումնագիտական և կրթամշակութային առաջատար կենտրոն, ԵՊՀ-ն լուրջ և պատվախնդիր առաքելությամբ է հանդես եկել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև համայն հայության առջև: Շարունակելով ազգային-մշակութային ավանդույթների ժառանգորդի և փոխանցողի պատասխանատու դերի իրականացումը` գլոբալացման արդի պայմաններում ԵՊՀ-ն ստանձնել է նաև համաշխարհային արժեքները համադրելու և, շուկայական հարափոփոխ մարտահրավերներին դիմակայելու համար նոր գործելաոճով հանդես գալու պարտավորությունը: Այդ ճանապարհին ավելի քան տասը տարի է (սկսած 1995-96 ուսումնական տարվանից), ինչ ԵՊՀ-ում կիրարկվում է ուսուցման երկաստիճան համակարգը: Իր գործունեության հիմնական նպատակը համարելով կրթության բովանդակության բարձր որակի ապահովումը` հայոց համալսարանը ձեռնարկել և իրականացնում է համալսարանական կրթության միջազգային ճանաչման չափանիշներին համապատասխան գիտակրթական բազմաթիվ ծրագրեր, որոնք համահունչ են ժամանակի թելադրանիքին և բխում են Բոլոնիայի հռչակագրի պահանջներից, որին 2005 թ. մայիսից անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը: Անցած տասնամյակների ընթացքում թե° նախկին խորհրդային կրթական համակարգում և թե° միջազգային համագործակցության ասպարեզում իր ակտիվ և արդյունավետ գործունեությամբ նվաճած բարձր հեղինակությունն ու վարկանիշը ԵՊՀ-ն պահպանում ու զարգացնում է նաև այսօր: Լինելով անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության առաջատար բարձրագույն կրթական հաստատությունը` ԵՊՀ-ն ներկայումս աշխարհի առաջնակարգ համալսարանների կողքին լուրջ մրցակից ու գործընկեր է: Համոզված ենք, որ սկսած բարեփոխումներն ու նորամուծությունները ազդու երաշխիքներ են ԵՊՀ-ի զգալի առաջընթացի համար, որոնց արդյունքում կապահովվի բուհի հաստատուն տեղը միջազգային գիտակրթական ասպարեզում: Արամ Հրաչիկի ՍԻՄՈՆՅԱՆ ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Երևանի պետական համալսարանը հիմնադրվել է 1919 թ. մայիսի 16-ին: Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս: Համալսարանի առաջին ռեկտորն է եղել Յուրի Ղամբարյանը, դասախոսել են արտասահմանյան բուհերն ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին` Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Ստեփան Մալխասյանը և ուրիշներ: 1921-22 թթ. համալսարանն ուներ վեց ֆակուլտետներ` բնագիտական (հետագայում` գյուղատնտեսական), արևելագիտական, տեխնիկական, մանկավարժական, խորհրդային շինարարության, 1922 թ. մարտին բացվեց նաև բժշկական ֆակուլտետը: 1923 թ. կառավարության որոշմամբ համալսարանը վերանվանվեց Պետական համալսարան: Բարձրացավ մայր բուհի կարգավիճակն ու պատասխանատվությունը, խստացան կրթօջախի պահանջները: 1934 թ., մանկավարժական ֆակուլտետի հիմքի վրա, կազմավորվեց Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը: 1960-90-ական թթ. համալսարանի համար դարձան աննախադեպ զարգացման տարիներ, կազմակերպվեցին նոր ֆակուլտետներ, ստեղծվեցին գիտական նոր լաբորատո րիաներ, հիմնվեց հայագիտական կենտրոն: Զգալիորեն աշխուժացավ հրատարակչական գործը, ուսումնական դասագրքերից ու ձեռնարկներից բացի հրատարակվեցին նաև անվանի դասախոսների գիտական աշխատություններ, գիտական ամսագրեր, բազմաթիվ ժողովածուներ և այլն: Այսօր համալսարանում գործող 20 ֆակուլտետներում մասնագիտանում են 13 հազար սովորողներ, դասախոսում են 1200 դասախոսներ, որոնցից 200-ը գիտությունների դոկտորներ են, 500-ից ավելին` գիտությունների թեկնածուներ: Համալսարանում գիտամանկավարԺական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ ավելի քան երեք տասնյակ ակադեմիկոսներ: Ուսումնագիտական աշխատանքները կազմակերպվում են ավելի քան 100 ամբիոններում, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով և սարքավորումնե րով: Միջազգային չափանիշներին համապատասխան նոր և որակյալ կրթակարգ ունենալու նպատակով ԵՊՀ-ն անցավ եռաստիճան կրթական համակարգի` բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա: 90-ականների կեսերից մինչև օրս հետևողական աշխատանք է տարվում բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերի չափորոշիների ուսումնական գործընթացի բարելավման ուղղությամբ: Այսօր Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Հրաչիկի Սիմոնյանի հոգատարության և աջակցության շնորհիվ կրթօջախի բոլոր ֆակուլտետները մեծ աշխատանք են կատարում ուսանողների կրթության և դաստիարակության գործում, ժամանակակից ինֆորմատիկայի միջոցով բարձրացնում են ուսանողների տեղեկատվական գիտելիքները: Լաբորատոր-փորձարկումների միջոցով զարգացնում և կատարելագործում են ուսանողների հմտությունները: Ինֆորմատիկայի եվ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ստեղծվել է 1971 թ.: Ներկայումս ղեկավարն է Սամվել Շուքուրյանը: 1970 թվականից սկսած մեկը մյուսի հետևից բացվում են մասնագիտական նոր ամբիոններ: Գնալով համալսարանում աճում է ֆակուլտետի դերն ու հեղինակությունը: 2007 թ. հունիսի 15-ին «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հաստատմանն էր ներկայացրել` «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրը, որը միտված է ԵՊՀ գիտամանկավարժական երիտասարդ ներուժի բնակարանային ապահովության խնդրի լուծմանը: Այսօր արդեն իրականություն է դարձել նախագահ Սերժ Սարգսյանի խոստումը` կառուցվում են երիտասարդ համալսարանականների բազմահարկ բնակարանները: ԵՊՀ ղեկավարության օժանդակությամբ և «Ռուսական աշխարհ» հիմնադրամի նախաձեռնությամբ 2007 թ. վերջերին բացվել է «Ռուսական կենտրոնը»: Այս կենտրոնն ուսանողներին լրացուցիչ հնարավորություն կտա բարելավելու ռուսերենի, Ռուսաստանի պատմության և մշակույթի իրենց գիտելիքները: Կենտրոնի համակարգիչները միացված են ռուսական առաջնակարգ գրադարանների էլեկտրոնային համակարգիչներին, որոնց միջոցով կարելի է օգտվել դրանց ռեսուրսներից,- կենտրոնի բացման արարողության ժամանակ նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Այս ծրագիրը կգործի 2008 թ. սեպտեմբերից: Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, որի դեկանն է Կարո Կարապետյանը, իր արժանավայել տեղն է զբաղեցնում ԵՊՀ-ում: Այն ստեղծվել է 1991 թ. բանասիրականի ռոմանագերմանական բաժնի հիման վրա. ունի հինգ ամբիոններ: Անցած տարիների ընթացքում ֆակուլտետը հաջողությամբ հաղթահարել է մի շարք հրատապ խնդիրներ, լսարանային հնարավորություններ, լինգաֆոնային կաբինետների վերանորոգում, սեփական գիտական պարբերականի հրատարակում և այլն: Կազմվել են նոր ուսումնական պլաններ և ուսուցման նոր ծրագրեր, լեզվի ուսուցման արդիական ու արդյունավետ մեթոդներ: Ֆակուլտետում սովորող ուսանողների թիվն անցնում է 1000-ից: Անգլիական, ֆրանսիական և գերմանական բաժիններին ավելացել են իսպանական և թարգմանչական բաժինները, որտեղ հիմնական օտար լեզվին զուգահեռ ուսումնասիրվում է նաև երկրորդ մասնագիտական օտար լեզուն: Բակալավրիատն ավարտելուց հետո շրջանավարտին շնորհվում է բանասերի կոչում` համապատասխան օտար լեզվի և գրականության ուսուցչի և թարգմանչի մասնագիտությամբ: Ֆակուլտետում պարբերաբար կազմակերպվում են միջազգային գիտաժողովներ, մշակութային միջոցառումներ, գործում են տարբեր խմբակներ: Ֆակուլտետն ապրում է հետաքրքիր և լիարժեք կյանքով: 2007 թ. հոկտեմբերին ԵՊՀ-ում տեղի ունեցավ երկրորդ միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էր անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիան` սերտ համագործակցելով ՀՀ ԿԳ նախարարության և ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի հետ: Երկրորդ միջազգային գիտաժողովի նախագահ, ռոմանագեր մանական բանասիրության ֆակուլտետի, անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը գիտաժողովի բացման խոսքում ասաց, որ անգլերենի ուսումնա սիրության հայկական ասոցիացիան (ԱՈՒՀԱ), որը հիմնադրվել է 2003 թ. որպես անգլերենի ուսումնասիրության եվրոպական ընկերության անդամ, միտված է իր նպաստը բերելու Հայաստանի Հանրապետությունում գիտության և կրթության զարգացման գործին` իր տեսադաշտում, հատկապես, պահելով լեզվագիտական, գրականագիտական և մշակութա յին ուսումնասիրությունների ոլորտը: …Օտար լեզուների ուսուցումը նոր ուղիներ է բացում դեպի նոր աշխարհներ, ստեղծում այլ մշակույթների ու ավադնույթների հետ հաղորդակից դառնալու և աշխարհին ավելի լավ ճանաչելու լայն հնարավորություններ… ԵՊՀ-ում պատմություն դասավանդվել է համալսարանի հիմնադրման օրվանից: Որպես ինքնուրույն միավոր` պատմության ֆակուլտետը կազմավորվել է 1936-37 ուստարում: Տարբեր տարիներին ֆակուլտետի կազմում գործել են նաև փիլիսոփայության, միջազգային հարաբերությունների տեսության բաժինները, իսկ այժմ գործում են արվեստաբանության և մշակութաբանության բաժինները: Հիմնադրման օրվանից ֆակուլտետը տվել է ավելի քան 6000 պատմաբան շրջանավարտներ, ովքեր աշխատում են տարբեր բնագավառներում: 1995 թ. սեպտեմբերի 1-ին հիմնադրվել է Աստվածաբանության ֆակուլտետը, որի հիմնադիր դեկանն է եղել ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ պատվավոր դոկտոր, փիլիսոփայության և բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Շահե արք. Աճեմյանը: Այստեղ մասնագիտական դասընթացների դասավանդումն իրականացվում է 4 հիմնական «Աստվածաշնչի ներածութ յուն և մեկնություն» (Հին կտակարանի և Նոր կտակարանի ներածություն, Հին և Նոր կտակարանների մեկնություն), «Տեսական աստվածաբանություն» (վարդապետական -աստվածաբանություն, հայաբանություն, հայ աստվածաբանական մատենագրություն), «Պատմական աստվածաբանություն» (ընդհանուր եկեղեցական պատմություն, հայ եկեղեցու պատմություն) և «Գործնական աստվածաբանություն» (կրոնագիտություն, տոմարագիտություն, բարոյական աստվածաբանություն, ծիսագիտություն) ուղղություններով: Կարևորագույն նվաճումներից են պրոֆ. Շահե արք. Աճեմյանի անձնական նախաձեռնությամբ ստեղծված միջազգային կապերն Անգլիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի և Շվեյցարիայի առաջատար համալսարանների հետ: Ֆակուլտետում գործում են աստվածաբանության և կրոնի պատմության ու տեսության ամբիոնները: Բանասիրության ֆակուլտետը համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից է. նրա հիմքի վրա են կազմավորվել այսօր արդեն ինքնուրույն գործող արևելագիտության բանասիրության և ժուռնալիստիկայի ֆակուլտետները: Բանասիրականի առաջին դասախոսներից են եղել հայագիտության մեծագույն երախտավորներ Հակոբ Մանանդյանը և Մանուկ Աճեմյանը, Հրաչյա Աճառյանը և Գրիգոր Ղափանցյանը: Ուսումնական գործընթացի կազմակերպմանը զուգահեռ ֆակուլտետում կատարվել են գիտական ուսումնասիրություններ, որոնք էականորեն նպաստել են հայագիտության գրեթե բոլոր ճյուղերի զարգացմանը: Այստեղ են սովորել մայրենի լեզվի ու գրականության տասնյակ հազարավոր ուսուցիչներ, նշանավոր գրողներ Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Պարույր Սևակը և ուրիշներ: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի առաջին դեկան նշանակվեց հանրապետությունում ճանաչված մասնագետ Հրանտ Գալիկյանը: Կարճ ժամանակում ձևավորվեցին առաջին երեք` պետական իրավունքի, քրեական իրավունքի և քաղաքացիական իրավունքի ամբիոնները: Այսօր այստեղ գործում են իրավաբանական կլինիկան, կրիմինալիս տիկայի և կրիմինոլոգիական հետազոտությունների լաբորատորիաները, դատական նիստերի ուսումնական դահլիճը, որոնք գործնականում ամրապնդում են տեսական գիտելիքները: Ֆակուլտետում գործում են 7 ամբիոններ: 1994 թ. հիմնադրվել է ԵՊՀ Իջեվանի մասնաճյուղը, որն ունի 4 ֆակուլտետ` 13 ամբիոններով, որտեղ սովորում են շուրջ 1400 ուսանողներ: Այստեղ պատրաստվում են կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, հայոց լեզվի և գրականության, պատմության, մանկավարժության և հոգեբանության, ինչպես նաև կիրառական զարդարվեստի ու ժողովրդական արհեստների գծով մասնագետներ: Մասնաճյուղում աշխատող առաջատար դասախոսների գերակշռող մասը ԵՊՀ-ից են: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը դրական գնահատականներով ավարտելու դեպքում ԵՊՀ-ի կողմից տրվում է դիպլոմ, իսկ բարձր գնահատականներով ավարտելու դեպքում, թույլատրվում է ուսումը շարունակել ԵՊՀ-ում: ԵՊՀ ռեկտոր, վեց տասնյակ գիտական և ուսումնա-մեթոդական աշխատանքների հեղինակ Արամ Հրաչիկի Սիմոնյանը մեծ աշխատանքներ է կատարում ԵՊՀ ուսումնական և գիտա-մանկավարժական գործընթացը կատարելագործելու միջազգային համագործակցությունը ավելի զարգացնելու համար: Հրապարակումը պատրաստվել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աջակցությամբ

Տարիել ԿՆՅԱԶՅԱՆ