Օձորս և պերուական քուրմ


Ինչե¯ր միայն չեն անում աստղերը` հանգստանալիս: Բայց Վալերի Լեոնտևը գերազանցեց շոու-բիզնեսի իր արվեստակիցներին: Արձակուրդի ընթացքում նա… օձորս դարձավ: Ի դեպ, էստրադայի աստղին սողուններ որսալ ստիպեցին հանգամանքները: - Իմ հողամասում հանկարծ այնքան օձեր հայտնվեցին, որ քայլելը վտանգավոր էր,- գանգատվել է Լեոնտևը:- Նաև ափսոս էր նրանց սպանելը. այնքա¯ն գեղեցիկ էին: Ես սկսեցի որսացանցով բռնել նրանց և դուրս բերել իմ կալվածքի սահմաններից: Օձերից մեկը, սակայն, անչափ գեղեցիկ է եղել, և երգիչը որոշել է նրան տանը պահել: Կինը` Լյուդմիլա Իսակովնան, նկատել է, թե ինչպես է ամուսինը տեղավորում օձին. - Չե՞ս տեսնում` ֆշշացող է և գծավոր. նշանակում է` մահացու թունավոր է: Շուտ, դուրս նետի°ր: Գուցե դեռ կոկորդիլո՞ս էլ ես բռնելու ու տուն բերելու: - Արդեն փորձում էի,- խոստովանել է Վալերին,- բայց չստացվեց. մերձակա լճում ընդամենը մեկ հատ կար, այն էլ փախավ ինձնից: Հիմա արդեն Մոսկվայում Լեոնտևը ծիծաղով է հիշում, թե ինչպես ուսին գցած որսացանցով օձը տուն է տարել. - Ուզում էի կրծքիս վրա տաքացնել, բայց կինս խիստ է` թույլ չտվեց,- «գանգատվում» է նա: