«Օրենքով գողը»` Վրաստանից


Անցյալ հինգշաբթի մոսկովյան Կազանսկի կայարանի կառամատույցում ձերբակալվել է «օրենքով գող» Ռամազ Ձնելաձեն: "կՐՈռՎ ՍՐՈռՎ" լրատվական գործակալության փաստմամբ` մի քանի անգամ արդեն դատապարտված հանցագործի ուղեբեռում հայտնաբերվել է հերոինի լուծույթով ներարկիչ և կոկաին, որի չափը թույլ է տալիս քրեական գործ հարուցել: Ռամազ Ձնելաձեն Մոսկվայում «հսկել» է, այսպես կոչված, "ԽցվՓպՉրՍՈÿ" հանցավոր խմբին, որի առաջնորդների հետ բարեկամացել էր Բուտիրկայում: 1995 թ. հունիսի 17-ին նա նորից ձերբակալվել էր` դարձյալ կոկաինի պատճառով: Կես տարի անց դատապարտվել է երեք տարվա խստացված ռեժիմով կալանքի: Այս վերջին ձերբակալությունից երկու շաբաթ առաջ Ձնելաձեն նորից ոստիկանությունում էր հայտնվել` «օրենքով գողերի» հանդիպման ժամանակ: