Իրաքի հավաքականը Պեկին չի° գնա


Միջազգային օլիմպիական կոմիտեն իրաքցի մարզիկներին արգելել է մասնակցել Օլիմպիադա 2008-ին: Պատճառը երկրի ազգային օլիմպիական կոմիտեի լուծարումն է: Հուլիսի 4-ին ՄՕԿ-ը կասեցրել է Իրաքի ԱՕԿ-ի գործունեությունը: ՄՕԿ-ից առաջ, իհարկե, Իրաքի կառավարությունն էր լուծարել այդ մարզակառույցը: - Երդվում եմ` այդ մարդիկ, ովքեր մարզվել ու պատրաստվել էին հանդես գալ Պեկինում, այսօր զանգահարել էին ինձ և լաց էին լինում: Նրանք բոլորը շատ հուսահատ էին,- անցյալ շաբաթ տեղեկացրել է Իրանի ԱՕԿ-ի քարտուղար Հուսեյն ալ-Ամիդին: Իրաքի օլիմպիական թիմի կազմում Պեկին պետք է մեկներ 7 մարզիկ: