«Երուսաղեմը չի° վաճառվում»


Նահանգների նախագահի թեկնածու Բարաք Օբաման (ով, ի դեպ, այս փուլում ձայների 6 տոկոսանոց առավելություն ունի հանրապետական իր մրցակցից) Երուսաղեմ կատարած այցի ընթացքում անսպասելիորեն հայտնվեց Լացի պատի մոտ: Այն էլ` լուսաբացից առաջ: Այս կերպ, իհարկե, նա փորձում էր իսրայելցիներին սատարելու իր բուռն պատրաստակամությունն արտահայտել: Հրեական փաթթոցը գլխին նա պատին էր բերել իր խնդրանքը և գլուխը խոնարհած ունկնդրում էր ռաբբիի սաղմոսը: Այս տեսարանը նկատելով, ծխականներից մեկը բացականչել է` - Օբամա: Երուսաղեմը չի° վաճառվում: Երուսաղեմը մե°ր հողն է: Բա դրոշին կնստե՞ն Պերուայի պարուհի Լեյսի Սուառեսը մեղադրվում է ազգային զգացմունքները վիրավորելու մեջ. նա իրեն թույլ է տվել մերկ կեցվածք ընդունել պետական դրոշի վրա: Լուսանկարները, որոնցում մերկ Լեյսին նստած է ձիու մեջքին գցած դրոշի վրա, հայտնվել են տեղի հրատարակչություններից մեկում` երկրի անկախության օրվա նախօրյակին: Աղջիկը չի թաքցրել, որ ծրագրել է նկարահանվել նաև այլ «հայրենասիրական օբյեկտների» հետ. - Ես սիրում եմ Պերուն և դա ցուցադրում եմ իմ մարմնով ու հոգով,- հայտարարել է նա ժուռնալիստներին: Այսուհանդերձ, պարուհի-հայրենասերին սպառնում է մինչև չորս տարի բանտային կյանք: Իրավաբանները մեկնաբանում են, որ այլ հարց է մարմինը դրոշով ծածկելը, բոլորովին այլ խնդիր` դրոշը որպես թամբ օգտագործելը: - Որպես Պերուի մշտական բնակիչ, ես գտնում եմ, որ այդ լուսանկարում վիրավորական ոչինչ չկա: Բայց, որպես իրավաբան, կարող եմ ասել, որ այստեղ հարկավոր է պարզել, թե ինչ նպատակով է մերկ աղջիկը լուսանկարվում դրոշի ֆոնին: Գուցե նա պարզապես շա՞տ է սիրում հայրենիքը: Հենց այս դեպքում նման արարքը ճիշտ որակել չի կարող և ոչ մի փորձագիտություն,- ասել է իրավաբան Օլեգ Սմիռնովը: