Հա՞ որ...


ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ թերևս այնքան էլ հեռու չեն առիթի դեպքում կամ առանց առիթի հնչող հավաստիացումները` հայրենական բանկային համակարգի անասելիորեն կայացած լինելու վերաբերյալ£ Ամեն ինչ արդեն այնպիսի աստիճանի է հասել, որ բանկերն անսպասելիորեն որոշել են առանց հաճախորդների մնալ` նույն արագությամբ շարունակելով բարգավաճման անկասելի դարձած գործընթացը£ Ու որքան էլ նրանք մրցակիցներ համարվեն, բայցևայնպես իրարից անկախ ու միասնաբար վճռել են զգալիորեն նվազեցնել ավանդների դիմաց վճարվող առանց այդ էլ ցածր տոկոսադրույքները£ Իսկ ավանդ ներդնելը մի գործընթաց էր, որը նորից սկսել էր թափ առնել. խորհրդային խնայբանկերում կամ խառը ժամանակների «առնեմ¬թռնեմ» կոչվածից հետո բանկային համակարգի հանդեպ վստահությունը հետզհետե վերականգնվում էր£ Ինչ խոսք, մարդիկ այնքան շատ խնայողություններ չունեն, որ շռայլորեն այս ու այն բանկին պահ տան, սակայն ինչ¬որ գումարներ այնուամենայնիվ, սկսել էին ավանդադրվել. վճարվող թեկուզև աննշան տոկոսներից մարդիկ գոհանում էին£ Այս ամենին քիչ չէր նպաստել նաև համապատասխան օրենքը, որով պետության կողմից էր երաշխավորվում ներդրված գումարների ապահովությունը£ Ներկայիս ներդրումներն, ամենայն հավանականությամբ, մինչև հիմա գործող տոկոսադրույքներով հանդերձ, սահմանված ժամկետում հետ կվերադարձվեն£ Սակայն արտարժույթի տատանումների, թե դեռևս անհայտ պատճառներով հրամցվող է°լ ավելի ցածր տոկոսադրույքները դարձյալ ինչ¬որ ժամանակով մոռացնել կտան ավանդ հասկացությունը£ ԹԵԵՎ ոչ հայաստանյան տեղատվությամբ ու մակընթացությամբ, բայց, ինչպես հայտնի է, արտարժույթի կուրսն ամենուր է տատանվում£ Այսուհանդերձ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը իր բելառուս գործընկեր Ա. Լուկաշենկոյին որոշել է դոլարով պարտք տալ, այն էլ` առանց տոկոսների£ Ասելուն պես Բաքվից Մինսկ սլացած փողով լի ճամպրուկն ըստ ամենայնի կմեղմի ռուս¬բելա ռուսական գազային սկանդալը£ Ինչպես հայտնի է, վճարումների ուշացումը «Գազպրոմին» ստիպել էր զգալիորեն սահմանափակել հարևան հանրապետությանն առաքվող երկնագույն վառելիքի ծավալները£ Բելառուսն էլ սպառնացել էր նույն կերպ վարվել` խոչընդոտելով իր տարածքով Եվրոպա հոսող ռուսական գազի ազատ ընթացքը£ Եվ ստացվեց այնպես, որ հարցի լուծմանը զգալիորեն նպաստեց Ի. Ալիևի անսպասելի քայլը£ Ի վերջո, Ադրբեջանի նախագահն իսկական գործարար է ու նախընտրեց պարտքով փող տալ, քան հարցականի տակ դնել ադրբեջանական գազի սպառման հեռանկարները£ ԹՈՒՐՔԱԿԱՆ իշխանությունները բավական կտրուկ են արձագանքել տեղական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող «Մեկին` մեկ» հաղորդաշարի հերթական թողարկմանը£ Լրագրողի համար հիշարժան ու ճակատագրական դարձած օրվա հյուրը պոլսահայ գրողներից է եղել, ով եթերից ծանր մեղադրանքներ է ուղղել Թուրքիայի իշխանություններին և ցեղասպանության ու մյուս իրադարձությունների մասին արտահայտվել այնպես, ինչպես կվարվեր ամեն հայ ու իրեն հարգող յուրաքանչյուր անհատ` աչք չփակելով անցյալի դառն իրականության վրա£ Հետաքրքիր է, որ «Մեկին մեկը» փակելուց հետո պատճառաբանվել է, թե հայ գրողի հնչեցրած գնահատականներին թուրք լրագրողը համարժեք արձագանք չի տվել£