ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Վտանգավոր և ոչ նորմալ երազախաբություն Երազահանների միջազգային կազմակերպությունը պարզել է, որ Ի. Ալիևը դիվերսիայի սանձազերծման նախորդ օրը նույն երազն է տեսել, ինչ Միխելը` Հարավային Օսեթիայի վրա հարձակումից առաջ£ Սույն երազի էությունը երազախաբություն առաջացնելն է£ Սակայն եթե նորմալ մարդկանց մոտ երազախաբությունը բացառապես քնի մեջ է լինում, ոչ նորմալների մոտ շարունակվում է նաև արթմնի£ Էրդողանի խրատն Ալիևին Սևակի խոսքերով ...Բայց ջրհորի մութ խորության չափման համար Իր հարազատ մանկանն ո՞վ է ջրհոր նետում£ «Ձոն» ՀՀՇ կազմաքանդման նախաձեռնողին Այսքան «ուրախ» կյանքը մեզ Ընկեր Լևոնն է տվել£ Թագավորել` թեկուզ ավերակների վրա կամ հավը երազում կորեկ է տեսնում Ինչ կլինի, եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի£ ՀՅԴ¬ն ու ՀՌԱԿ¬ը Սփյուռքում համախմբման կոչեր կանեն, ՄԱԿ¬ը դրսում բանաձևեր կընդունի, ներսում ՀԱԿ¬ը նորից իր շահը կորոնի£ Դիվանագիտական «լեզուն» ճշմարտության քողարկման համար չէ Իհարկե, գոյություն ունի դիվանագիտական «լեզու», բայց այն չպետք է ճշմարտությունը կոծկելու գործիք դառնա, ինչպես եղավ ադրբեջանցիների դիվերսիայի պարագայում, երբ ոմանք երկու պետություններին էլ` թե ագրեսորին, թե տուժողին, դրեցին նույն հարթության մեջ£ Անհեթեթության չափը հասկանալու համար, պատկերացնենք` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ՄԱԿ¬ը կոչ աներ բացահայտ ագրեսոր Գերմանիային և իր հայրենքը պաշտպանող Ռուսաստանին` զերծ մնալ ռազմական գործողություններից Շուրջբոլորը հայեր են Թուրքերը հայկական արմատներ էին որոնում Մեդվեդևի, Սարկոզիի, նույնիսկ Օբամայի տոհմածառում£ Ս. Սարգսյանի` Գերմանիա կատարած այցից հետո հայ «կհանեն» արդեն Անգելա Մերկելին£ ՀԱԿ¬ի «կրակը» չհանգցնելու «քայլերը» Թումանյանի ոճով Մթնեց... ու ՀԱԿ¬ը «լուռ» չարչարանքով, Նոր ինտրիգ դրեց հանգչող կրակին£ Անգելան մեզ համար հրեշտակ, Բաքվի համար` հրեշ Երբ Անգելա Մերկելը Սերժ Սարգսյանին ընդունեց հրեշտակի ջերմությամբ, Ի. Ալիևի մտապատկերում հրեշի տեսք ստացավ£ Ժողովրդի մասին մտածում է միայն «հավի՞» խելքը» Վարչապետի` գնանկման մասին խոստումներին առայժմ արձագանքել են միայն Հայաստանի հավերը, որոնք պատռվելով կրկնակի էժան ձու են ածում£ Սակայն եթե մյուս ապրանքները չէժանանան, ինքնազոհ հավերը դիմելու են մրցակցության հարցերով զբաղվող հանձնաժողովին` սպառնալով ձվադուլ հայտարարել£ Սխալ ինքնաբուժում Դիվերսիայով դեպրեսիա չես բուժի Ըստ հոգեբույժների` Ի. Ալիևն իր հոգեկան դեպրեսիան հաղթահարելու միակ միջոցը համարել է դիվերսիան£ Արմատականների տրտունջը` Չարենցի խոսքերով Հոգ չէ, որ մեր պայքարն անցավ տենդի մեջ, «Խոսքը» դարձավ անմխիթար զառանցանք, Մենք կժպտանք, լուռ կժպտանք արտերկրին, Որի ունայն խոստումներին հավատացինք ու «անցանք»£ Դիտարկում Արարատին, նույնանուն սարի պես «սահմանից» այն կողմ «դնելով», և Քոքոբելյանին էլ քոքահան անելով, ՀՀՇ¬ն չի փրկվի£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ