ՃԱՆԱՊԱՐՀՆ ԸՆՏՐՎԱԾ Է, ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆՆ` ԱՆՀԱՅՏ


Եթե հավատալու լինենք Ազգային վիճակագրական ծառայության կողմից պարբերաբար հրապարակվող գնահատականներին, ապա կարող ենք եզրակացնել, որ մեր հանրապետությունն աննկարագրելի արագությամբ հեռանում է նախորդ տարվա ֆինանսա¬տնտեսական ճգնաժամից£ Համենայն դեպս, ըստ այս կառույցի հավաստիացումների, հունվար¬մայիս ամիսների տնտեսական աճն արդեն ոչ ավել, ոչ պակաս, քան 8,8 տոկոս է կազմում£ Նման «գոլդ» թվեր մենք, իհարկե, շատ ենք սիրում, բայց հետաքրքիրն այն է, որ այսպիսի թռիչքաձև աճը հաջորդ իսկ ամփոփման ժամանակ անխուսափելիորեն արդեն երկնիշ թվով է արտահայտվելու£ Այնպես որ, մեծ է հավանականությունը, որ նախկին խորհրդային հանրապետությունների շարքում ամենամեծ անկումն արձանագրած Հայաստանի տնտեսական հաջողությունները շատ շուտով և շատ ավելի կլորիկ տոկոսներով արտահայտվեն£ Իհարկե, ինչպես նախկին երկնիշների տարիներին, այնպես էլ հիմա, երբ պարզապես ու ընդամենը մեծ կորուստները վերականգնելու նախաշեմին ենք, դարձյալ հրատապ է դարձել, թե վիճակագրական ծառայության հրապարակումները որքանո՞վ են առնչվում իրականությանը£ Եվ ինչպես այն ժամանակ, ոսկե միջինը ներկայում էլ չի գտնվում£ Ու. «Եթե այդքան լավ է, ապա ինչու է այսքան վատ» հարցը շարունակում է երկու ծայրահեղությունների միջև գլորվել£ Սակայն առայժմ մի կողմ թողնելով, թե ստեղծված իրավիճակը որքանով է հնարավոր նախանձելի համարել, փաստենք, որ անկախ լավատեսների և հոռետեսների վեճից` 2000-ական թվականների տնտեսական խաղաղության ու կայունության ժամանակները վերականգնվում են£ Մյուս կողմից էլ բազմաթիվ խոցեր շարունակում են նախկինի նման կամ նախկինից ավելի շատ անհանգստացնել հանրությանը£ Ահավասիկ, դրսից ուղարկվող տրանսֆերտների ծավալի աճն ու դոլարի նոր թափ առած արժեզրկումն անբաժան ընկերներ են դարձել£ Եվ եթե նույնիսկ շրջանցենք այն իրողությունը, թե տնտեսությունն ինչ արագությամբ է աճում, և այս առումով գործադիրի ծրագրերը որքանո՞վ են իրականանում, փաստն այն է, որ բանկային գրպանահատության ավանդական գործելաոճը նախկինի նման շարունակում է սնանկացնել դրսից ստացվող գումարների հույսին մնացած մեր հայրենակիցներին£ Ու եթե տնտեսությունը` ցատկերով, ապա դրամը քայլ առ քայլ է արժևորվում` փորձելով ավելի աննկատ հասնել այն արդյունքին, ինչին եթե որոշեր ու թռիչքներով հասներ, միգուցե լուրջ պատմությունների մեջ հայտնվեր£ Իսկ տրանսֆերտների ու տնտեսական աճի ուղղակի կապն, ինչպես հայտնի է, վաղուց է ապացուցվել£ Սակայն բանկային համակարգի կազմակերպած նոր թալանն ավելի լավ պատկերացնելու համար ներկայացնենք ընդամենը հետևյալը. այս տարի յուրաքանչյուր ամիս Հայաստան է ներհոսել առնվազն 100 միլիոն դոլարի օգնություն, և եթե նշված թիվը համադրում ենք դրամի արժևորման ցուցանիշներին, ապա ամեն ինչ ավելի պարզ է դառնում£ Բայց դոլարի կրած անակնկալ հարվածներից անկախ` ակնհայտ է, թե դրամի վերածվող արտարժույթը որքան մեծ ազդեցություն է թողնում տնտեսական կյանքի աշխուժացման վրա£ Թեև մյուս կողմից էլ գնողունակությունն այնքան է ընկել, որ նույն վիճակագրական ծառայությունը համատարած աճի ֆոնին ապրանքներից ու ծառայություններից օգտվելու տոկոսների զգալի անկում է արձանագրել£ Չի բացառվում, որ ճգնաժամին մի կերպ դիմակայելուց հետո, մարդիկ շատ ավելի խնայող են դարձել£ Մանավանդ, որ օգնությունների ծավալը որքան էլ աճած լինի, բայցևայնպես շարունակում է զգալիորեն զիջել նախկին ցուցանիշերին£ Նույնքան հավանական է նաև, որ ստվերն է դժվարությամբ տեղի տալիս` շարունակելով իր սև գործը£ Դիցուք, Էկոնոմիկայի նախարարը նախորդ շաբաթ խոստովանեց, որ եթե հնարավոր լիներ ստվերային շրջանառության մասին կոնկրետ թվեր հրապարակել, ապա երևույթն ընդհանրապես չէր լինի£ Ինչ¬ որ առումով այս մոտեցումը կարելի է ընդունել, սակայն բավական անելանելի է դառնում գործադիրի վիճակը, երբ պարզվում է, որ ընթանում է մի ճանապարհով, որի երկարությունը կամ տեղ հասնելու ժամկետը ինքն էլ չգիտի£ Իսկ թե նախարարն ինչու է խուսափում կամ շրջանցում այս առումով Համաշխարհային բանկի հրապարակած բավական թարմ տվյալը` չհերքելով ու չհաստատելով Ա. Վարուդակիսի տեղեկությունները, դարձյալ անհասկանալի է£ Այսուհանդերձ, կարիք չկա ընդգծելու, որ ցանկացած թիվ միայն համեմատության շրջանակներում է հրապարակվում, և այս առումով անցյալի որևէ վիճակագրություն գործադիրին ակնհայտորեն չի գոհացնում£ Ի վերջո, բազմիցս է խոստովանվել, որ հարկերի հավաքագրումից ու ստվերի մոտավոր ծավալներից կառավարությունը խիստ դժգոհ է£ Եվ այս առումով բազմաթիվ հակասական գնահատականների արժանացած խոշոր տնտեսվարողների կառույցներում հարկային տեսուչ ունենալու նախաձեռնութ յունը գուցեև ստվերի հաղթահարման առումով ևս մի գնահատելի քայլ համարվի£ Ու չնայած ընդամենը 24 ընկերություն է հետայսու հարկայինի «հյուրերի» ներկայությամբ գործունեություն ծավալելու, սակայն այստեղ էլ երկու նշանակալի հանգամանք կա, որոնք արժե ընդգծել£ Նախ նշված բոլոր ընկերություններն էլ խոշոր բիզնեսն են ներկայացնում, և որոշ ժամանակ անց թեկուզ հարկային տեսուչների գործունեությունն արդարացնելու համար այս կառույցների վճարաչափերը փոքրիշատե առաջընթաց պետք է արձանագրեն£ Իսկ նման ձեռնարկները հաստատ ավելի հավատընծա կդարձնեն տնտեսական աճի վերաբերյալ ոգևորիչ, բայց ոչ լիարժեքորեն վստահություն ներշնչող հրապարակումները£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ