Հարսնացուին` բնակարան, իրեն` սպիտակ գիշերներ


Բնիկ պետերբուրգցի լինել նա, իհարկե չի կարող, բայց որոշել է դառնալ Սանկտ¬Պետերբուրգի ամենանշանավոր դեմքերից մեկը£ Բորիս Մոիսեևն իր այս ձգտումն իրականացնելու համար վաճառում է մոսկովյան շքեղ իր առանձնատունը` նույնքան շքեղ կացարաններ գնելու Նևսկի պողոտայում£ - Այդ քաղաքում ինձ ամենից ավելի հրապուրում են սպիտակ գիշերները£ Ամեն տարի ես Պետերբուրգ եմ գալիս այդ ժամանակ£ Պաշտում եմ Նևսկի պողոտան. այստեղ եռում է կյանքը,¬ ասել է արտիստը£ Հիմա ուսումնասիրվում է Նևսկու վրա գտնվող կոմունալ կոչվող բնակարաններով շենքերից մեկը, և Մոիսեևը խոստանում է շենքի բնակիչներից յուրաքանչյուրի համար առանձին սեփական բնակարան գնել, իսկ շենքի տեղում կառուցել իր շքատունը£ - Արդեն պատրաստել եմ իմ ապագա տան նախագծերը,¬ խոստվանել է նա£¬ Դա հսկայական մի ստուդիա է լինելու` առանց ննջարանների£ Ես տուփեր չեմ սիրում£ Բայց իմ ստուդիայում 3 զուգարան է լինելու` կանանց, տղամարդկանց ու նաև դեռևս չկողմնորոշվածների համար£ Նրա հին ու նոր ընկերուհին էլ` Ադել Տոդը, հարցազրուցներից մեկում հայտարարել է, որ Մոիսեևի կինը չի դառնա, եթե նրանից հարսանեկան նվեր չստանա` պետերբուրգյան ճոխ բնակարանի տեսքով£ - Իսկ ինչո՞ւ` ոչ,¬ ասել է Բորյան£ Մոսկվայում բնակարան ունեմ, Նյու Յորքում ունեմ£ Միայն Պիտերում, ուր բարի մարդիկ են ապրում, չունեմ£ Ես երկար թռիչքի թռչուն եմ£ ...Ինձ հետաքրքրում է այն ամենն, ինչ վերաբերում է Պետերբուրգին£ Այստեղ բարքերն ուրիշ են£ Ես վաստակել եմ այստեղ ապրելու իրավունքը£ Պետերբուրգյան առաջիկա համերգից հետո Բորյան կվավերացնի իր նոր բնակարանի փաստաթղթերը£