Պատիժ` պատժապահանջը չկատարելու համար


Ամերիկյան դերասանուհի Լինդսի Լոհանը խախտել է դատավճիռը, որի պահանջով ինքը պարտավոր էր արյան մեջ ալկոհոլի բաղադրությունը որոշող հատուկ ապարանջան կրել£ Դե, արտիստուհին էլ երևի վստահ չի եղել, որ իր արյան բաղադրության մեջ ոգելիցի գոյությունը չի մատնի իրեն այդ «զարդը»£ Դատավոր Մարշա Ռեվելն էլ նրան կալանելու որոշում է ստորագրել, որը կարող է կասեցվել` 200 հազար դոլար գրավ մուծելու դեպքում£ Օրգանիզմում սպիրտի ու թմրանյութերի պարունակությունը ցուցանող ապարանջանը թռել է արտիստուհու ոտքից£ Այն էլ` MTV երաժշտական հեռուստալիքի կինոպարգևների հանձնման տոնական երեկույթից հետո, որոնք սովորաբար առատ գինարբուքներով են ուղեկցվում£ Ոտնօղակը Լոհանի ոտքի կոճին ամրացվել էր մայիսի 24¬ին` Կաննի փառատոնում ուշանալու և Լոս¬Անջելեսի դատարան ժամանակին չներկայանալու պատճառով£ Այն անհնար է բացել և հանել` անկատ մնալով մասնագետների կողմից հսկվող հատուկ սարքերից£ Տեսուչներն էլ հենց պարտավոր էին կատարվածի մասին տեղեկացնել դատավորին£