Բնապատկերային անդորր


Պարզ ու անպաճույճ գունագծերով կերպավորված ծանոթ¬անծանոթ պատկերներով հայրենի բնաշխարհի ու իրեն հմայած հավլաբարյան ու փարիզյան գողտրիկ անկյունների իր կերպարվես տազրույցն է ծավալում ՀՆՄ Նկարչի տան այցելուների հետ գեղանկարիչ ՀԱՄԼԵՏ ԱՂԱՄՅԱՆԸ£ Ներկայանալով հանրությանը վերջին տարիներին վրձնած 92 տարաչափ աշխատանքներով` ստեղծագործության տիրույթում հայտնվածներին կարմիր կակաչով շեշտադրված մուգ կապույտ զանգակների «բարեողջույնով» աներևույթ ուղեկցում է դեպի Գորիսում ու Արցախում, Երևանում ու Աշտարակում, Գեղարդում ու Էջմիածնում սփռված գեղատեսիլ վայրերը£ Աշնանային, ձմեռային, արևային ու անձրևային եղանակներին երևակող տարատեսակ գրավչությունն է փորձում փոխանցել Սենայի ու Փարիզի Աստվածամոր տաճարի, Ախթալայի սարերի ու Օձունի եկեղեցու, Այրիվանքի ու արցախյան հինավուրց կամրջի£ Մերթ տաք ու հյութեղ, մերթ կարծես միախառնված ու խամրած գույներով իր երկխոսությունն է բացահայտում հավերժող բնության հետ£ Խաղաղ, միալար ու դյուրընկալ մի զրույց, որի ներգործությունը շուտով զգում ես ներսումդ տարածվող հոգևոր անդորրի գերիշխանությամբ£ Շուտով աննկատ ուրվագծվում է Համո Սահյանի պոետիկ ներկայությունը հայկական բնաշխարհի վրձնակերտ այս տարածքում£ Հընթացս հին օրերից հառնող հարազատ մեղեդիներն են, կարծես, արթնանում£ Հին Երևանի ուրույն դիմագիծն է երևութականանում «Կոնդ» շարքից, թամանյանական հրաշակերտ` Օպերայինի շենքը, մինչ մերօրյա սրճարանային սեղմօղակում բանտվելը£ Հայ կերպարվեստի դասական պարզությունն է ցայտում Համլետ Աղամյանի պատկերառատ ստեղծագործական նկարագրում£ Վարդգես Սուրենյանցից ու Եղիշե Թադևոսյանից, Էդգար Շահինից ու երջանկահիշատակ Էդուարդ Արծրունյանից մշակութասերներին քաջածանոթ£ Ինձ հետ բոլոր ցուցանմուշները ուշի¬ուշով զննող Հայաստանի ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանի բարեհաճությունը շահելով` խնդրում եմ նրան բազմափորձ խորագիտությամբ արժևորել ծննդյան 60-ամյակի կապակցությամբ հրապարակային հերթական քննությանը ներկայացած արվեստագետին£ «Եկա, տեսա, հիացա,¬ արձանագրում է ծերունազարդ նկարիչը նոթատետրումս£ - Վաղուց ծանոթ գործերից Համլետ Աղամյանի ցուցահանդեսում ներկայացված են իր պեյզաժները, որոնցում պատկերված են մեր հայրենիքի բնանկարները£ Հաջողված են մեր բնանկարչությանը հարազատ անկյունները£ Հաջողված է կատարման տեխնիկան£ Վարպետությունը` ակվարելի, գուաշի վրա օգտագործված պաստելի հետաքրքիր ֆակտուրա է ստեղծում»£ Պարզվում է, ակվարելը այս գեղանկարչի նախասիրած նյութն է եղել Կոջոյանի անվան նկարչական դպրոցում, ապա Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում մասնագիտանալու տարիներից ի վեր£ Տոհմամատյանում իրենից առաջ ու հետո մեկ ուրիշ նկարիչ չունեցող Համլետ Աղամյանի բնատուր ձիրքն ի հայտ է եկել մանուկ հասակում£ Ստեղծագործելու բուռն կիրքը` յուրաքանչյուր ապրած օրն իմաստավորող հարյուրավոր ճեպանկարներում, մատիտանկարներում£ Ընդամենը 12 տարեկան էր, երբ կազմակերպվեց նրա գծանկարների առաջին անհատական ցուցահանդեսը£ Վաստակավոր նկարիչ-մանկավարժ Մկրտիչ Քամալյանից ստացած գործնական գիտելիքներով հղկելով կատարողական վարպետությունը` ավելի բազմազան դարձրեց ժանրային երփնապնակը£ Գեղարվեստաթատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժինն ավարտելուն պես միառժամանակ տարվեց պլակատներով, ապա վերադարձավ ներշնչանքի նախնական ակունքներին£ Բազմակի մասնակցությամբ հանրապետական, միութենական և միջազգային պատկերահանդեսներին` 1983¬ից ընդգրկվեց ԽՍՀՄ նկարիչների միության մեջ£ Հեռու քաղաքական թոհուբոհից, հավատարիմ քաղաքացիական պարտքի զգացումին` շարունակում է կերտել իրենց հոգեհարազատ քաղաքային ու գյուղական պատկերներ, հուշակոթողներ, ծառեր ու ծաղիկներ, մարդկանց` տարբեր տրամադրությունների ու հատկանիշների կրող£ 1995¬ից UNESCO¬ի նկարիչների միջազգային ֆեդերացիային անդամագրված Համլետ Աղամյանի աշխատանքներից շատերին հիմա կարելի է հանդիպել Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ¬ի, Եգիպտոսի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների մասնավոր հավաքածուներում£ Ստեղծագործական երկունքը բեղուն է դեռևս, մտահղացումները` այլազան£ Դասական ու ժամանակակից քնարաշունչ մեղեդիների «նվագակցությամբ» «պարում» են մատիտն ու վրձինը նկարակալին ամրացված կտավի կամ որևէ հարմար հենակետ գտած թղթի վրա£ Բնապատկերային այս անդորրի կարիքն ինքն էլ ուներ, անցած ճանապարհի հետահայաց արժևորման ու վաղվա նոր տեսիլքի յուրովի գունեղացման կարիքը£ Ուրեմն, սպասենք Համլետ Աղամյանի հետ հաջորդ կերպարվեստազրույցին£ Թեման ի°նքը կընտրի` երկխոսության հրավերին արձագանքողներին գունագծերի հստակմամբ ներկայացնելով սեփական ընկալումը մարդկային կյանքի ու բնության երևույթների ճանաչողության£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ