ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՇԱՐՈՒՐՈՒՄ


Հայաստան աշխարհը բազմաթիվ ավարառուներ է տեսել, կոտորածների ենթարկվել£ Սակայն 5-6 դար առաջ այստեղ ներխուժած սև և սպիտակ բրդածածկով ոչխարների հոտերի անուններով կոչվող բարբարոսական խաժամուժը, որը հետագայում ցեղապետերից մեկի անունով օսմանցիներ, ապա և նվաստացուցիչ թուրք անվանվեց, սոված գայլերի էին նմանվում£ Այդ տարիներից սկսվեց տեղաբնակ հայերի զանգվածային կոտորածները, բռնությունները, հալածանքներն ու կողոպուտները£ Հայն իր հայրենիքում դարձավ օտար, գերի և ստրուկ£ Զանգվածային կոտորածների բնույթը համազգային դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես£ Բնաջնջվեց Արևմտահայաստանի բնակչության մեծ մասը, մի մասն էլ սփռվեց աշխարհով£ Արևմտահայաստանի կոտորածների մասին ինչ¬որ չափով ասվել է և «Ցեղասպանություն» (հայերի) ասելով` հիշում ենք այդ տարածքի և այդ տարիների հայերի զանգվածային ու ծրագրված սպանդը£ Սակայն, դեռևս ոչ մի անգամ համապատասխան գերատեսչությունների, պաշտոնական անձանց կողմից չի հիշատակվել Հայաստանի անքակտելի մաս կազմող, պատմական Այրարատ աշխարհի 22¬րդ գավառ, Առաջին հանրապետության Երևանի նահանգի խոշոր գավառ (Շարուր-Դարալագյազ) Շարուրի հայ բնակչության կոտորածների, սպանդի ու ցեղասպանության մասին, որի արդյունքում կոտորվեց հայ բնակչության 70-80 տոկոսը և տարածքն էլ 1921 թ. մարտի 16¬ի ռուս-թուրքական պայմանագրով հանձնվեց ոճրագործին` որպես պարգև£ Եթե Խորհրդային կարգերի տարիներին այդ մասին համարյա թե բարձրաձայն խոսելը խստագույնս արգելված էր և հանցագործություն էր համարվում, ապա չափազանց տարօրինակ և զարմանալի է, որ Ազատ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններն այդ մասին լռում են և դա այն դեպքում, երբ մեր հակառակորդը հազարումի ստերով, կեղծիքներով փորձում է մեզ վարկաբեկել£ Շարուրի հայ բնակչության կոտորածը շարունակվեց 1918-20 թվականներին£ Ահա թե ինչ է գրում «Ժողովուրդ» թերթը 1920 թ. հոկտեմբերի 20¬ի իր համարում. «…Հայերին (Շարուրի ¬ Ս. Ա.) հավաքում են Փարչի գյուղում£ Այնտեղ թուրքերը մերկացնում են հայերին քահանաների հետ և մարմնի վրա խաչ են քաշում տաքացրած շամփուրներով£ Երեխային մոր արգանդից հանում էին, առաջարկում հորը ուտել միսը£ …Թշվառ հայերն այնուհետև սկսվում են կերակրվել շան, կատվի ու մեռած մարդկանց դիակներով… հայերին սպանում են, միսը բերում ծախում հայերին£ Մոտավորապես 700 շարուրցիների տանում և Ալիշար գյուղի մոտ ձգում Երասխ£ 6400 հայերից հազիվ 300-350 մարդ կարողանում են փախչել£ Ներկայումս Շարուրի հայ գյուղերը հիմնահատակ են եղած և վերածված մոխրակույտերի»,¬ գրում է հոդվածագիր Միքայել Տեր¬Ավագյանը£ Փախստական շարուրցիների ժառանգները կազմակերպել են «Շարուր» հայրենակցական միություն, մայրաքաղաքում «Շարուր» անվամբ փողոց վերանվանել, շուքով նշել Շարուրի հերոսամարտի 80-ամյակը, հրատարակել «Շարուր» պատմաազգագրական ծավալուն գիրք, նաև հոդվածներով հանդես եկել մամուլում£ Սակայն դա չափազանց քիչ է£ Մենք համոզված ենք, որ Հանրապետության նորընտիր ղեկավարությունը, համապատասխան գերատեսչություններ և պաշտոնյաներ Շարուրի, Նախիջևանի նաև Արևելյան Հայաստանի այլ տարածքներում տեղի ունեցած ցեղասպանության, տարածքների բռնազավթման վերաբերյալ պահանջատիրությունը նույնպես կդարձնեն միջազգային ատյաններին հասու£ Ասենք, որ «Շարուր» հայրենակցական միության ընդհանուր համագումարը 1998 թ. սեպտեմբերի 28¬ին դիմել է Միավորված ազգերի կազմակերպության նախագահին, Ժնևի միջազգային դատարանին` ՅՈՒՆԵՍԿՕ-1921 թ. մարտի 16¬ի ռուս¬թուրքական պայմանագիրը անօրինական համարելու և Շարուրը իր իսկական տերերին, նրանց ժառանգներին վերադարձնելու մասին£ Այս բովանդակության դիմումներ է հղվել նաև ԱՄՆ նախագահին և մի շարք այլ պետությունների ղեկավարներին£ Սակայն մի բան է հասարակական կազմակերպությունների ձայնը, այլ` պետական պաշտոնական: Սերգեյ ԱՎԱԳՅԱՆ «Շարուր» հայրենակցական միության հիմնադիր, պատվավոր նախագահ