Հանդիպումներ մշակութային կամրջի վրա


Վերջին մի քանի տարիներին կոնկրետ տեղաշարժ է նկատվում մշակույթի, կրթության ու գիտության բնագավառներում դեռևս 1995-ին ՌԴ և ՀՀ կառավարությունների կողմից ընդունված համագործակցության Համաձայնագրի կենսագործման գործընթացում: Երկկողմանի պատրաստակամություն` հստակ ծրագրերի հիմնարար միջոցառումների հետևողական, ճշգրտված իրականացմամբ ամրապնդելու հասարակական-քաղաքական հայտնի իրադարձությունների մոլախոտերով խեղդված հիմնավուրց բարեկամության առողջ արմատները: Պաշտոնական տվյալներով այսօր 2 մլն հայ է բնակվում Ռուսաստանում: Վաղաբնակներից շատերը կարևոր դերակատարություն ունեն երկրի հասարակական կեցության ամենատարբեր ոլորտներում: Եվ նրանց դերն ու նշանակությունը գնահատվում է սոսկ անհատական արժանիքներով: Հատկապես արվեստագետների: Ասենք, երբևէ որևէ մեկի մտքով չի անցել Ջիվիլեգովին, Ջիգարխանյանին կամ մեկ ուրիշին հա՞յ համարել, թե՞ ռուս: Մշակութային փոխըմբռնումն ու շփումների արդյունավետությունը ապահովելու ուղղությամբ առաջին խոշոր քայլը թարգմանական գրահրատարակ չական աշխատանքների ակտիվությունն էր: Կարճ ժամանակամիջոցում հրատարակված ու տարածված դասագրքերի, արդի գրականության մասին որոշակի պատկերացում տվող երկերի ուսումնասիրությամբ, անշուշտ, կարելի կլինի հաղթահարել առաջացած հոգևոր-մշակութային անջրպետը: Միջբուհական կապերի վերահաստատմամբ, գործող արվեստագետների մտավոր ներուժի մեկտեղմամբ այդ գրականությունը փոխհարստացման մտերմացնող ազդակ կդառնա: Ամենևին էլ պատահպաբար չէ, որ 1934-ին հիմնադրված Բրիտանական խորհուրդը (British Council) մեծ նվաճումներ է արձանագրել աշխարհի 110 երկրներում, տեղեկատվական արդի միջոցների կիրառմամբ ու տեղերում ներդրմամբ, սեփական երկրի հիմնարար արժեքները` լեզուն ու մշակույթը պրոպագանդելու բնագավառում` առաջնահերթ նշանակություն տալով գիտելիքների շտեմարան գրքերին: Սրա հավաստիքը 2002-ից Հայաստանում գործող նրա գրասենյակի կողմից Գրքի և հեղինակային իրավունքների համաշխարհային օրվա կապակցությամբ անցկացված միջոցառումներն էին: Օտար լեզուների հայ-բրիտանական համատեղ կենտրոնի հիմնադրումը մեր քաղաքային գրադարանում` հանրային գրադարանների աշխատողների համար Երևանում և Վանաձորում փորձագետ Էնդրյու Սթիվենսի վարած մեթոդական աշխատաժողովներից հետո: Ներկայացուցչական բարձր մակարդակով փոխըմբռնման հուշագրի ստորագրության արարողությունը «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի Էրատո սրահում` ընտանեկան հանդիսության մտերմիկ մթնոլորտում: Այդ օրվա հետ մի գեղեցիկ ավանդույթ է հաստատատվել. սիրահարները նվերների խորհրդանշական փոխանակում են անում` ընծայված վարդի դիմաց գիրք ստանալով: "ՀցրրՍՏպ րսՏՉՏ"-ի շրջանակներում էլ հայ ընթերցասերները մի շարք արժեքավոր գրքերով համալրեցին իրենց անձնական գրադարանը: Ռուսական խոսքի անզուգական հմայքը տարբեր բեմերում կենդանացրին ՌԴ թատրոնի, կինոյի, երաժշտարվեստի, գրականության ճանաչված գործիչները: Կենդանի շփումների անմիջական ադզեցությամբ է միայն հնարավոր ազատագրվել հոգևոր խորթացման տարանջատող ճիրաններից: Ճիշտ այսպիսի զգացողությամբ հայրենիք վերադարձավ թատրոնի և կինոյի ճանաչված դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ Վենյամին Սմեխովը կնոջ` Գալյայի հետ: Վարպետության դասընթացներն ուսանողների համար համր կինոյի ու «Նոր դրամայի» շուրջ, «Իմ հուշերի թատրոնը» ստեղծագործական երեկոն ռուսական թատրոնում և հանդիպումը ՀԹԳՄ մի խումբ գործիչների հետ, մեկը մյուսին աննկատ լրացնելով, կազմեցին ուսանելի մի զրույց արդի թատերարվեստի համապատկերի հիմնական բովանդակության մասին: Ուրվագծեցին Տագանկայի թատրոնում ու կինոյում առավելապես «այն տղայի փոխարեն» հաջող հանդես եկած դերասանի ստեղծագործական նկարագիրը` ժամանակների փոփոխություններով պայմանավորված, նորի որոնումների արդյուն քում ծնված բանաստեղծական մենաթատրոնում ամբողջացած: Հեռուստատեսությամբ և ռադիոյով երեսունից ավելի առանձին ներկայացումներ է հեղինակել Սմեխովը, որոնցով նպատակադրվել է իր հանդիսատեսին, ունկնդրին փոխանցել բանաստեղծության սեփական ընկալումը, հետաքրքրությունների շրջանակը: Երևանյան հանդիսատեսին նա ծանոթացնում է իր կենսափորձից ծնված «Էյֆորիզմներին», ոչ թե ասմունքում պարզապես, այլ վերապրում նախասիրած, գերազանցապես «այլախոհ» պոետների քաղաքացիական պարտքի զգացումով ներշնչված տողերի պարփակած իմաստը` ապրած ժամանակի հենքի վրա: Երբեմն, իհարկե, չափազանց խտացնելով գույները: Բայց ծաղրանմանակումներն այնքան հյութեղ էին, որ դահլիճը անչար արձագանքեց դրանց: Եվ հայկական բարեսիրտ հյուրընկալությունից անակնկալի եկած արտիստը անկարող էր հաջորդ օրը, գործընկերների նեղլիկ շրջանակում, չխոստովանել. «Ես ինձ Խլեստակովի դերում եմ զգում»… Ճանաչողական նշանակություն ունեցան արևմտաեվրոպական մի շարք հեղինակավոր բեմերում օպերային և դրամատիկական ներկայացումներ արած արվեստագետի տպավորություն ները միջազգային մշակութային դաշտում առկա երևույթներից: Շադրինի գլխավորած Թատերական գործիչների միության ջանադրությամբ, «Չեխովյան» և «Ոսկե դիմակ» փառատոների հեղինակության աստիճանական աճին զուգընթաց երիտասարդությունը հաղորդակցվեց համաշխարհային խայտաբղետ թատերաշխարհի նորույթներին: Եվ, ճիշտ կողմնորոշվելով դեպի բարձր արվեստ տանող նեղլիկ արահետներում, թանձրացող ստեղծագործական միջավայրում սկսեց անհամեմատ վստահ ձեռնամուխ լինել սեփական «եսի» որոնումներին: Դատելով Դունաևսկու «Ճերմակ ակացիա» դիպլոմային աշխատանքից` Սմեխով ամուսինները հավաստիացնում են, որ Շչուկինյան թատերական ուսումնարանի ներկա շրջանավարտները ռուսական թատերական նոր սերնդի կազմավորման ավետաբերներն են: «ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության միջև 2008 թ. Հայաստանում կայանալիք «Ռուսական մշակույթի սեզոններ»-ի կազմակերպման և անցկացման մասին» վերջերս ստորագրված Արձանագրությունը, միտված հայ-ռուական նորահաստատ մշակութային կապերը կոնկրետ միջոցառումներով ամրապնդելուն, պետք է որ նպաստի Հայաստանում ևս ստեղծագործական բարերար միջավայր ստեղծելուն: Գործակալության պետ Միխայիլ Շվիդկոյը վստահեցրեց, որ «Ռուսական մշակույթի սեզոններ Հայաստանում» ծրագրի շրջանակներում մեզ են ներկայացվելու բարձրարժեք թատերական ներկայացումներ` Չեխովի անվան գեղարվեստական, Ֆոմենկոյի և Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնների խաղացանկերից ընտրված: Նախատեսվում են լուրջ արվեստը պրոպագանդող բազմաթիվ միջոցառումներ, որոնք գնահատել կարելի է միայն դրանց մասնակցելուց հետո: Առաջիկայում Ֆոմենկոյի թատրոնի հյուրախաղերն են` «Պատերազմ և խաղախության» և «Ընտանեկան երջանկություն» բեմադրություններով: Լավատես լինենք ու զինվենք համբերությամբ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ