ԾՈՒԽՆ ԷԼ ԿԱ, ԿՐԱԿՆ ԷԼ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ


Քրեական հետախուզության գլխավոր վարչության արդեն նախկին պետ Հովհաննես Թամամյանի ձերբակալությունից և նրա նկատմամբ քրեական գործ հարուցելուց հետո, առավել համառ են դարձել լուրերը, որ «համապատասխան» կառույցներում արդյունավետորեն քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության հարցը: Ըստ նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրների, հավանական է համարվում Ա. Հովսեփյանի պաշտոնանկությունը, քանի որ չեն բացառվում նոր ու սկանդալային բացահայտումներ, որոնց մասին իր հարցաքննությունների ժամանակ ակնարկներ է արել Հ. Թամամյանը: