ՍԿԱՆԴԱԼԸ ԿԱՆԽՎԵՑ


Թատրոնի միջազգային օրվան նվիրված ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի արարողակարգի ծառայության աշխատակիցները նկատեցին, որ Պարոնյանի անվան թատրոնում ԱԺ խոսնակին հատկացված տեղերի կողքին նստած են երկու աղջիկ: Մոտենալով նրանց` աշխատակից ները խնդրեցին ազատել տեղերը: Աղջիկները համառեցին` հայտարարելով, որ իրենց իր բաժին հրավիրատոմսն է տվել ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով գնացել էր Օպերային թատրոն` ներկա գտնվելու Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը: Աղջիկներն, իհարկե, Հովիկ Աբրահամյանի արարողակարգի ծառայութ յան աշխատակիցներին ծեծի չենթարկեցին, սակայն մեծ դժվարությամբ ազատեցին զբաղեցրած տեղերը` այսպես կանխելով հասունացող սկանդալը…