ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ԷԼ ԿՀԵՌԱՆԱ


Գյուղատնտեսության նախարարի տեղակալ, նախկին ՕԵԿ-ական Սամվել Ավետիսյանը, ով վերջերս մոլեգին պայքար էր մղում այն լրագրողների դեմ, ովքեր գրում էին գյուղնախարարության կողմից տարբեր անհասկանալի խորհրդատվական միջազգային կառույցներին գումարներ տրամադրելու մասին, հավաստի տվյալներով, արդեն այս շաբաթ հրաժեշտ կտա իր պաշտոնին: Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել գյուղնախարարի և վարչապետի միջև` նպատակ ունենալով «ազատագրել» նախարարությունը նախկին կադրերից: Ըստ որոշ տեղեկությունների, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սամվել Ավետիսյանը պայքարում է դառնալ Գյուղատն տեսական ակադեմիայի ռեկտոր…