Ռազմանավեր


Աշխարհի ամենաանսովոր ռազմանավը, թերևս, ամերիկյան Independence (LCS-2)¬ն է: Մինչև 2035 թ. ամերիկացիները ծրագրել են կառուցել այս տեսակի 55 նավ: Այսօր պատրաստ է միայն մեկը, որն առաջին անգամ նավարկել է 2008¬ին: Ներկայումս ամենամեծ վերջրյա ռազմանավը ծանր ատոմային «Նիմից» տեսակի ավիակիրն է: Գոյություն ունեն այս տեսակի 10 նավեր, որոնք անվանվել են ամերիկյան հայտնի քաղաքական գործիչների անուններով: Չեստեր Նիմիցը, ում անունը կրում են վերը նշյալ 10 ավիակիրները, ամերիկյան Խաղաղօվկիանոսյան ռազմածովային նավատորմիղի գլխավոր հրամանատարն էր` Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Նավերն ունեն վերջրյա և ստորջրյա պաշտպանական հզոր համակարգ, զրահապատ հատակ: Կառուցվածքով գրեթե միատեսակ են: Վերջին 6¬ը, սակայն, ավելի կատարելագործված են: Ի դեպ` «Նիմից» տեսակի 10¬րդ ռազմանավը «Ջորջ Բուշն» է: