ՀՐԱՀԱՆԳԸ ԵՂԵԼ ԷՐ «ՎԵՐԵՎԻՑ»


ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի շրջանակներում օրերս անցկացված վոկալիստների մրցույթի մասնագիտական հանձնաժողովը` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Յուրի Դավթյանի ղեկավարությամբ, որոշել է մրցանակը որևէ կատարողի չշնորհել: Խնդիրը բնավ էլ այն չէ, որ չեն գտնվել տաղանդավոր կատարողներ: Ինչպես տեղեկացանք իրազեկ աղբյուրներից` այս որոշումը կայացվել է «վերևների» հանձնարարությամբ, որպեսզի հանրային խոսակցության նյութ չդառնար մրցանակային ֆոնդի հարցը. ըստ կանոնակարգի, բոլոր անվանակարգերում մրցանակային ֆոնդը կազմում է 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ ահա երիտասարդ վոկալիստների անվանակարգում»` 2 հազար 500 դոլար…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ