Վերջնականապես` «ամառային ժամանակի»


Գարնանը և աշնանը ժամերի փոփոխությունը, ինչպես փաստում են հոգեբաններն ու բժիշկները, բացասաբար է անդրադառնում մարդկանց վրա: Եվ մեկամյա քննարկումներից հետո, մարտի 27¬ին, Ռուսաստանում վերջին անգամ ժամացույցների սլաքներն առաջ տարվեցին. այսուհետ այնտեղ մշտապես «ամառային» ժամանակն է գործելու: Երկրի բնակչության 73 %¬ը գոհունակություն է հայտնել այդ առնչությամբ, 6 %¬ը` դժգոհել է, 21 %¬ն` անտարբեր է նման խնդիրների հանդեպ: Մեզանում էլ, անշուշտ, գերակշիռ մեծամասնությունը համամիտ կլինի` տարին 2 անգամ 1-2 ամսով «ժամադիվադադար» չլինելու առաջարկին: Առավել ևս. հոգեբանորեն և ֆիզիկապես հարմարվելուց բացի, ձմռան կարճ օրերին օրական առնվազն 1 ժամ քիչ էլեկտրաէներգիա կծախսվի ամեն ընտանիքում: Ավելին ՀՀ Ազգային ժողովը մարտի 26-ին միացել էր «Բնության համաշխարհային հիմնադրամ» շրջակա միջավայրի միջազգային ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երկրի ժամ» ակցիային, և մեկ ժամով անջատել լույսերը: Մինչդեռ նույն Աժ կարող է որոշում կայացնել, որպեսզի հինգ ամիս շարունակ օրակա´ն մեկ ժամ էներգիան ավելի խնայողաբար ծախսվի Հուսանք, որ Հայաստանում ևս ժամային «հավերժական ամառ» կհաստատվի: