ԳՈՒՇԱԿԵԼ ԵՆ ԳՈՐԲԱՉՈՎԻ ՄԱՀՎԱՆ ՏԱՐԻՆ


Ըստ Պենզայում գտնվող սիրողական մի աստղաբանական կենտրոնի, ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը մահանալու է այս տարի, մոտավորապես հունիս-հուլիս ամիսներին: Նրանց այս յուրատեսակ հաշվարկը կառուցվել է մոգական համարվող 29 թվի վրա: Սիրող-աստղաբանները հաշվարկները սկսել են 1895 թվականից, երբ մահացել է «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» աշխատության հեղինակներից մեկը` Ֆրիդրիխ Էնգելսը: Սրան գումարելով 29 տարի` նրանք ստացել են կոմունիստական ականավոր գործիչ Լենինի մահվան տարեթիվը` 1924: Այս թվին էլ գումարել են 29 և ստացել կոմունիստական ամենահզոր երկրի առաջնորդ Ստալինի մահվան թիվը` 1953: Լեոնիդ Բրեժնևն էլ մահացել է նրանից 29 տարի հետո` 1982 թվականին: Ու եթե 1982-ին գումարենք 29` կստանանք 2011… Երբ այս մասին տեղեկացրել են, Գորբաչովը ժպտացել և ասել է. «Մայրս ապրել է 89 տարի, ես էլ եմ այդքան ապրելու»: