Ազգային բանակը կայացած է


ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, շնորհավորելով համայն հայությանը բանակի կազմավորման 16-ամյակի կապակցությամբ, նկատել է, որ մեր բանակն արդեն չափահաս է` մանկական տարիքից դարձել է երիտասարդ£ -Որքան էլ մանուկ է եղել մեր բանակը, սակայն այս 16 տարիների ընթացքում կատարել է իր առաջ դրված բոլոր խնդիրները, հաղթել պատերազմում, զարգացել` ցույց տալով իր ուժն ու հզորությունը£ Հարեւան պետությունը ¥Ադրբեջանը¤, հասկանալով հայկական բանակի ուժն ու կարողությունները, բավարարվում է միայն ռազմատենչ հայտարարություններով, քանի որ գործնական ոչ մի քայլ չի կարող կատարել£ Մեր բանակը կայացած է, այլ ոչ թե լոկ ստեղծված£ Այն հզոր է, մարտունակ` պատրաստ պաշտպանելու հայ ժողովրդի, մեր պետության եւ սահմանների անվտանգությունը,- հայտարարել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը£ ...Մոտ ապագայում նման հեռանկար չեմ տեսնում, քանի որ դրա համար նախեւառաջ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան տնտեսություն եւ այնպիսի պետություն, որը հնարավորություն կունենա բանակն ամբողջությամբ համալրել պայմանագրային զինծառայողներով,- նկատել է Մ. Հարությունյանը և հարկ է համարել ընդգծել, որ հարավկովկասյան տարածաշրջանում ոչ կայուն իրավիճակ է, Հայաստանը փոքր պետություն է եւ դեռեւս չունի անհրաժեշտ ռեսուրսներ եւ հիմք` ամբողջությամբ պայմանագրային հիմունքներով ծառայության անցնելու համար£ Ըստ նրա` խնդիրը շատ ավելի խորն է. - Որոշ գործիչներ հայտարարում են, թե շատ արագ կարելի է բանակը կրճատել, հասցնել 10 հազարի£ Նրանք չեն հասկանում, թե դա ինչ վտանգների առաջ կկանգնեցնի մեր երկրին£ Պետությունը չի կարող այսօր նման քայլի գնալ, քանզի կա ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտություն, եւ դրա գլխավոր երաշխիքը բանակն է: