Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը հայոց բանակի մասին


Ազգային ժողովրդավարական միության նախագահ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի համոզմամբ, Հայաստանին իրոք պետք է հզոր բանակ: «Այս տարածաշրջանում ապրելով, մենք երբեք Շվեյցարիա չենք լինելու», - լրագրողների հետ հանդիպմանը երեկ ասաց Մանուկյանը: - «Մեզ իսկապես պետք է հզոր բանակ: Առջեւում դեռ 10, 20, 30 տարի կտեւի, մինչեւ այս տարածաշրջանում սկսվեն որոշակի ինտեգրացիոն պրոցեսներ: Այդ ինտեգրացիոն պրոցեսները կբերեն նաեւ մեր անվտանգության ավելի բարձր երաշխիքների»: Խորհրդանշական էր, որ հատկապես հունվարի 28-ին Պաշտպանության նախկին նախարարը հարկ համարեց անդրադառնալ Հայոց բանակի անցած ուղուն` չշրջանցելով, բնականաբար, մեր բանակի ձևավորման համար դրդապատճառ դարձած Սումգայիթյան ողբերգական դեպքերը: Բազմաթիվ օպերացիաները (թե° իր ղեկավարութ յան, թե° իր վարչապետության տարիներին…), որոնք ավարտվել էին հաղթանակով: Վ. Մանուկյանը խորը հարգանքով հիշեց բազմաթիվ մարդկանց (Կապանցի Համլետ, Սմբատ Հակոբին, Սամսոն Ղազարյան, Վրեժ, Վազգեն Սարգսյան) և պաշտպանական ջոկատների (ՀԱԲ, Հանրապետական, կուսակցության զինուժ, ՄՈՒՇ, Ղարաբաղ կոմիտե…) . անուններ, որոնց դերը մեծ է եղել մեր բանակի ձևավորման ու կայացման գործում: Այսօր Վազգեն Մանուկյանը հպարտությամբ է համեմատում մեր բանակը հարևան պետությունների զինված ուժերի հետ, որովհետև մեր բանակը «պատմական արդարությունը իրականացրած» և պատերազմում հաղթանակած է: Սակայն այսօր էլ գործչին շարունակում են «մտահոգել» բանակին վերաբերող «տենդենցներ»: Բայց սա, թերևս, ճիշտ կլինի դիտարկել Վ. Մանուկյանը` նախագահի թեկնածու մասում: Դիտարկել ու որպես շարունակություն ավելացնել, որ նա իր նախընտրական ծրագրում բազմաթիվ կետերով անդրադարձել է բանակին` առաջ քաշելով պրոֆեսիոնալ բանակի անհրաժեշտության հարցը: Վ. Մանուկյանը որպես Նախագահի թեկնածու, գոհ է քարոզարշավից: Զարմացած է լրատվամիջոցների գերակտիվ լուսաբանումներից, ինչը չի տեսել և ոչ մի նախընտրական ժամանակահատվածում: Ուրախ է դրա համար, եթե անգամ դա արվում է «դրսի քեռիների» վախից, և հույս ունի, որ նման աշխատաոճը կդառնա սովորություն: Իսկ ընտրություններն, ըստ նրա, մասնագիտական հաշվարկների մաթեմատիկական տաղանդի, կլինեն 2 փուլով. 1-ին փուլում իշխանության և ընդդիմութ յան ներկայացուցիչ թեկնածուների միջև ձայների բաշխումից հետո անխուսափելի կդառնա II փուլը, որտեղ I փուլում շատ ձայն հավաքած ընդդիմության թեկնածուն կմրցի Սերջ Սարգսյանի հետ: ԱԺՄ առաջնորդ, նախագահի թեկնածու` ՀՀ նախկին Պաշտպանության նախարարն ու երբեմնի վարչապետը լավատես է. - Լավատես եմ, դրա համար դիմացել եմ քաղաքականության մեջ: Լավատեսությամբ կշարունակեմ գործել, մինչև բոլոր խնդիրները կլուծվեն: