Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ


Հայոց Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական շնորհավորական խոսքում մասնավորապես ասվում է. - Բանակի Օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերկրառատ հոգով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցներին և համայն մեր ժողովրդին: Գոհություն ենք մատուցում Աստծուն, որ մեր պետականության վերականգնման պայքարում ծնունդ առած հայոց բանակը հասակ է առել, կազմավորվել ու զորացել և այսօր արի ոգով ու առ հայրենին սիրով, մարտունակ ու պատրաստված` խաղաղության մեջ պաhպանում է մեր Հայրենիքի սահմանները: Այսօր, ի սփյուռս աշխարհի, մեր ժողովուրդը, որ իր ջանքերն ու նվիրումն է բերում մեր Հայրենիքի առաջընթացի ու հզորության համար, հպարտ է նաև, որ հայոց բանակը իր արժանի մասնակցությունն ունի աշխարհում խաղաղության պահպանման առաքելության մեջ: Աղոթում ենք առ Աստված, որ Իր երկնառաք խաղաղությունը հաստատվի համայն աշխարհում և մարդկանց հոգիներում: Հայցում ենք, որ Տերը խաղաղ պահի մեր Հայրենիքը, Իր օրհնության ու շնորհի ներքո պահպանի զորաց և զորականաց մեր բանակի` Քրիստոսասեր հոգով և նվիրյալ ծառայությամբ շարունակելու հայ զինվորութ յան ազնիվ ու պանծալի ավանդները` ի փառս մեր Հայրենիքի և Սուրբ Եկեղեցու: Լրահոս Կանցկացվի «Համատեղ աղեղ և Համատեղ նիզակակիր -2008» զորավարժությունների նախնական պլանավորման համաժողովը Ս.թ. հունվարի 29-ից փետրվարի 1-ը Երևանում, «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում տեղի կունենա «Համատեղ աղեղ և Համատեղ նիզակակիր -2008» զորավարժութ յունների նախնական պլանավորման համաժողովը: Համաժողովին կմասնակցի և ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ _ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Համաժողովը լուսաբանել ցանկացող ՊՆ հավատարմագրված լրագրողները հրավիրվում են մասնակցելու բացման հանդիսավոր արարողությանը` հունվարի 29-ին, ժամը 08:45-ին: