Կասյանովի թեկնածությունը չի° գրանցվի


Խոտանվել է 80261 ստորագրություն ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը խոտանել է երկրի էքս-վարչապետի ինքնառաջադրումը սատարողներից 13,38 %-ի ստորագրությունը: ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ին այս մասին տեղեկացրել է ԿԸՀ քարտուղար Նիկոլայ Կոնկինը: Իսկ օրենքի պահանջը հստակ է` թեկնածուն չի կարող գրանցվել, եթե առաջադրումը պաշտպանողների ցուցակում կեղծ է ճանաչվում ստորագրությունների 5 %-ը: Ասել է թե` Միխայիլ Կասյանովը չի կարողանա մասնակացել Նախագահի ընտրություններին: - Ստուգումների արդյունքում բացահայտվել է 80 հազար 261 անվավեր և թերի ստորագրություն: Վավեր է ճանաչվել 1 մլն 983 հազար 405 ստորագրություն: Այդպիսով, վավեր ստորագրությունների քանակը պակաս է 2 միլիոնից, ինչը և հիմնավորում է ՌԴ նախագահի թեկնածուի գրանցման մերժումը,- նշել է Ն. Կոնկինը: