Ռուսաստանը վռնդել է Լատվիայի դիվանագետին


ՌԴ արտգործնախարարությունն իրենց երկրի համար անցանկալի անձ է ճանաչել Լատվիայի դիվանագետներից մեկին, և նա երկու օրվա ընթացքում պետք է հեռանա Ռուսաստանից: ԱԳՆ մամուլի և լրատվության գերատեսչությունից տեղեկացրել են, որ ՌԴ-ում Լատվիայի դեսպան Անդրիս Թեյկմանիսին ասվել է` - …Որ դեսպանատան աշխատակիցներից մեկը «պերսոնա նոն գրատա» է համարվել` դիվանագետի կարգավիճակին անհարիր գործունեության և ՌԴ անվտանգութ յանը հասցված վնասի համար: Ի դեպ, անցյալ երկուշաբթի հայտնի է դարձել, որ Լատվիայից վռնդել են ռուս դիվանագետներից մեկին` լրտեսության մեղադրանքով: ՌԴ ԱԳՆ-ի Լատվիայի այդ քայլն որակել է որպես անբարյացակամություն և հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում` պատասխան միջոցների դիմելու: Ռադայի գործալիք պատգամավորները կզրկվեն աշխատավարձից Ուկրաինայի բարձրագույն ռադայի այն պատգամավորները, ովքեր չեն մասնակցում խորհրդարանի նիստերին, կզրկվեն աշխատավարից: Այս մասին հայտարարել է Խորհրդարանի խոսնակ Արսենի Կացենյուկը: Հայտնի է, որ երկրի օրենսդիր մարմնում աշխատում են տասնյակ մեծահարուստներ, և անձնական պատճառներով նրանցից շատերը հազվադեպ են մասնակցում նիստերին: Անցյալ ուրբաթ ժամը 11-ին պետք է սկսվեր այս նստաշրջանի վերջին նիստը` ձմեռային արձակուրդներից առաջ: Սակայն, ինչպես տեղեկացնում է «ԼվՑպՐՒՈՍր» -ը, ընդդիմադիր կուսակցությունից 30 երեսփոխաններ և Կոմկուսի մի քանի ներկայացուցիչներ պաշարել են Բարձրագույն ռադայի ամբիոնը, և նիստն այդպես էլ չի սկսվել: