Ընդդեմ ՆԱՏՕ ընդգրկվելուն


Մինչ Ռուսաստանի հետ տարաձայնությունների «սառույցը» հալեցրած Սահակաշվիլին պնդում է, որ «Վրաստանի ընթացքը դեպի ՆԱՏՕ հրատապ է աշխարհաքաղաքական տեսանկյունից», Ուկրաինայում անցյալ շաբաթ ճիշտ հակառակ պահանջներ են հնչել: Ուկրաինայի իշխանությունները դիմել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Խօօպ Սխեֆֆերիին` ապրիլին Բուխարեստում կայանալիք Հյուսիսատլանտյան գագաթաժողովում իրենց անդամակցության հարցը քննարկելու խնդրանքով: Եվ հակաՆԱՏՕական կոչերով շուրջ Դաշնային ու կոմունիստական կուսակցությունների 2 հազար համակիրներ մի քանի ժամ շրջապատել են խորհրդարանի շենքը: Իսկ այդ կուսակցությունների անդամ պատգամավորները հերթական անգամ շրջափակել են Բարձրագույն ռադայի նախագահությունն ու ամբիոնը` պահանջելով վերանայել այն օրինագիծը, որի համաձայն ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիրը հնարավոր է վճռել միայն հանրաքվեի միջոցով: Դաշնային ու «Ժողովրդական ինքնապաշտպանություն» կուսակցությունների և Վիտալի Կլիչկովի Դաշինքի ներկայացուցիչները շրջապատել էին պիչետել էին Ուկրաինայի խորհրդարանի շենքում: Դաշնային կուսակցության շուրջ 1000 ներկայացուցիչ բողոքում էր ՆԱՏՕ-ին միանալու ծրագրի դեմ և պահանջում էին Արտգործնա խարար Յուրի Լուցենկոյի հրաԺարականը: «Ժողովրդական ինքնապաշտպանության» և Կլիչկոյի Դաշինքի նույնքան համախոհներ էլ պահանջում էին Կիևի քաղաքապետի և քաղխորհրդի նոր ընտրություններ: Խորհրդարանի շենքի կենտրոնական մուտքի մոտ, ներսի կողմից հսկողություն է սահմանել միլիցիայի ուժեղացված կարգախումբը: Պատգամավորների և լրագրող ների ելումուտը, իհարկե, չի դադարեցվել: